Գերմանացի մարզիչ Թոմաս Տուխելն ուզում է աշխատել ԱՊԼ-ում։;
Լրագրող Քրիստիան Ֆալկի տեղեկացմամբ՝ 47-ամյա մասնագետը հետաքրքրված է «Արսենալի» կամ «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից հրավեր ստանալով։
Այսօր L’Equipe-ը հաղորդել էր, որ Տուխելը հեռացվել է ՊՍԺ-ից, սակայն ակումբը տեղեկությունը դեռևս չի հաստատել։
Փարիզյան ակումբը Տուխելին պետք է 7 մլն եվրոյի չափով փոխհատուցում վճարի ժամկետից շուտ պայմանագիրը խզելու համար։ Սպասվում է, որ նրան ֆրանսիական ակումբում կփոխարինի Մաուրիսիո Պոչետինոն։