«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին անվանել է իր կարծիքով աշխարհի հինգ լավագույն կենտրոնական հարձակվողներին:
«Լավագույն 5 հարձակվողնե՞րը։ Դժվար հարց է: Բայց եթե մենք խոսում ենք «ինը» համարի դիրքի մասին, ապա ես կնշեմ Քարիմ Բենզեմային, Տիմո Վերներին, Լուիս Սուարեսին, Սերխիո Ագուերոյին և Կիլիան Մբապեին»,- մեջբերում է ֆուտբոլիստին Goal-ը:
Ավելի վաղ «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեի մասին, որը մեծ հավանականությամբ ամռանը կտեղափոխվի Մյունխեն։