Հռոմի «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն հավասարվել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովկիին, որն առաջատարն էր 2019/20 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում:
Երկուսի ակտիվում էլ հիմա 34 գոլ կա, ինչը 68 միավոր է կազմում: Գերմանիայի առաջնությունն ավարտվել է, այդ իսկ պատճառով Լևանդովսկին այլևս չի կարողանա ավելի շատ գոլ խփել: «Լացիոն» Ա Սերիայի շրջանակում դեռ երկու խաղ ունի անցկացնելու:
Նշենք՝ «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում եռյակը եզրափակում է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (30 գոլ, 60 միավոր):