Մադրիդի «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացած խաղում «Ատլետիկոն» վստահ հաղթանակ տարավ Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ՝ 5:2։
Մադրիդյան ակումբն անհավանական մեկնարկ ունեցավ՝ մինչև 22-րդ րոպեն խփելով 4 գնդակ։ Գոլերի հեղինակ դարձան Մարկոս Լյորենտեն, Անտուան Գրիզմանը, Խուլիան Ալվարեսը և Ռոբեն Լե Նորմանը։
Հյուրերի կազմում 26-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Պեդրո Պորոն, սակայն 55-րդ րոպեին Ալվարեսը դուբլ ձևակերպեց՝ վերականգնելով 4 գնդակի առավելությունը։ Անգլիական ակումբի երկրորդ գոլը 76-րդ րոպեին խփեց Դոմինիկ Սոլանկեն։
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» ՉԼ հիմնական փուլում 17 միավորով զբաղեցրել էր 4-րդ տեղը, իսկ «Ատլետիկոն» փլեյ-օֆֆում երկու խաղերի արդյունքով (7:4) հաղթահարել էր «Բրյուգեի» արգելքը։
Այս զույգի պատասխան հանդիպումը նույնպես կկայանա մարտի 18-ին Լոնդոնում։
«Ատլետիկո Մադրիդ» — «Տոտենհեմ» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Մյունխենի «Բավարիան» Իտալիայում հյուրընկալվելիս քարը քարի վրա չթողեց «Ատալանտային»՝ հաղթելով 6:1 հաշվով։
Արդեն 25-րդ րոպեի դրությամբ գերմանական մեքենան հաղթում էր 3:0 հաշվով. աչքի ընկան Յոսիպ Ստանիշիչը, Մայքլ Օլիսեն և Սերժ Գնաբրին։
Երկրորդ խաղակեսում Օլիսեն դուբլ ձևակերպեց, ևս երկու գոլ էլ իր հաշվին գրանցեց Նիկոլաս Ջեքսոնը։ Իտալական ակումբի հեղինակության գնդակը խաղավերջում խփեց Մարիո Պաշալիչը։
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին Մյունխենի «Ալյանց Արենայում»։
«Ատալանտա» — «Բավարիա» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ



























































