Գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակում մյունխենյան «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Քյոլնի» հետ։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3։1 հաշվով։
Խաղի մեկնարկից կարճ ժամանակ անց հանդիպումը ստիպված էին ընդհատել մոտ 9 րոպեով՝ երկրպագուների կողմից պիրոտեխնիկայի կիրառման և առաջացած ուժեղ ծխի պատճառով։
Խաղը վերսկսելուց հետո՝ 41-րդ րոպեին, տանտերերը բացեցին հաշիվը Լինտոն Մայնայի ջանքերով, սակայն մյունխենցիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը դեռևս առաջին խաղակեսի ավելացված ժամանակում. աչքի ընկավ Սերժ Գնաբրին։
Երկրորդ կեսում Վենսան Կոմպանիի թիմը զարգացրեց հաջողությունը։ 71-րդ րոպեին կորեացի պաշտպան Կիմ Մին Ջեն առաջ մղեց «Բավարիային», իսկ հանդիպման վերջակետը 84-րդ րոպեին դրեց երիտասարդ կիսապաշտպան Լենարտ Կարլը։
Այս հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 47 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Քյոլնը» 17 միավորով 12-րդ հորիզոնականում է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին




























































