«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տեղափոխությունը մադրիդյան ակումբ։
Ավելի վաղ ֆրանսիացին հավաստիացրել էր, որ մյուս մրցաշրջանն անցկացնելու է փարիզյան թիմում։
«Մբապեն աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, նա շատ տաղանդավոր է ու աճելու մեծ հնարավորություններ ունի։ Իհարկե, հիմա նա շատ հարուստ թիմում է խաղում, այնպես որ չգիտեմ՝ արդյոք մեզ կհաջողվի՞ նրան «Ռեալի» մարզաշապիկով տեսնել»,- Ֆիգուի խոսքերն է փոխանցում Goal-ը։