20.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 ԱՊԼ. Տոտենհեմը տանը հաղթեց Քովենթրիին՝ տոնելով մրցաշրջանի առաջին հաղթանակը․ Մեդիսոնն աչքի ընկավ 16 ամիս անց

    Դու լավագույնն ես. Դիոմանդեն դիմել է Ռեալի թիմակցին

    Նա աշխարհի լավագույններից մեկն է, բայց ես նրանից չեմ վախենում․ Վիտինյան՝ կատալոնացիների աստղի մասին

    Մենք կխաղանք վերջին երկու տարվա աշխարհի լավագույն թիմի դեմ․ Ֆլիկը՝ սպասվող սուպերդիմակայության ու Էնրիկեի մասին

    Պաշտոնական․ Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար

    Յամալը հիանալի է, բայց ոչ ոք չի կարող համեմատվել նրա հետ․ Էնրիկե

    Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին

    Սա արվե՞ց նրա համար, որ Բարսելոնայի դեմ խաղին նրանք չմոտենան 9 միավորի տարբերությա՞մբ․ Սևիլյայի մարզչի աղմկահարույց հայտարարությունը

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

        🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

        Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

        Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

        🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

          Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

          Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

          🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 ԱՊԼ. Տոտենհեմը տանը հաղթեց Քովենթրիին՝ տոնելով մրցաշրջանի առաջին հաղթանակը․ Մեդիսոնն աչքի ընկավ 16 ամիս անց

            Դու լավագույնն ես. Դիոմանդեն դիմել է Ռեալի թիմակցին

            Նա աշխարհի լավագույններից մեկն է, բայց ես նրանից չեմ վախենում․ Վիտինյան՝ կատալոնացիների աստղի մասին

            Մենք կխաղանք վերջին երկու տարվա աշխարհի լավագույն թիմի դեմ․ Ֆլիկը՝ սպասվող սուպերդիմակայության ու Էնրիկեի մասին

            Պաշտոնական․ Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար

            Յամալը հիանալի է, բայց ոչ ոք չի կարող համեմատվել նրա հետ․ Էնրիկե

            Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին

            Սա արվե՞ց նրա համար, որ Բարսելոնայի դեմ խաղին նրանք չմոտենան 9 միավորի տարբերությա՞մբ․ Սևիլյայի մարզչի աղմկահարույց հայտարարությունը

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

                🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

                Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

                Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

                🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

                  Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

                  Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

                  🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Երբ ուրիշ հերոսի անուն չգիտեն. Ինչո՞ւ պետք է FIFA The Best-ի քվեարկությունը համարել անլուրջ

                  ArmSport-ի դիտակետում, Անգլիա, Գերմանիա, Թոփ, Իսպանիա, Իտալիա, ՖՈՒՏԲՈԼ
                  17.01.24 / 16:07
                  0

                  Կայացավ FIFA The Best մրցանակաբաշխությունը։ Համացանցը նորից բաժանվեց երկու մասի՝ «մեսիամոլների» ու «մեսիատյացների»։ Առաջինները պնդում են, որ Լեոն ֆուտբոլի պատմության լավագույն ներկայացուցիչն է ու քանի դեռ նա դիպչում է գնդակին, բոլոր մրցանակցները պետք է իրենը լինեն։ Հակառակ ճամբարից ասում են, որ կային ավելի արժանի թեկնածուներ, և որ Մեսսիին նորից անարդարացիորեն հանձնեցին մրցանակը։ Փորձենք հասկանալ՝ որքանով էր արդարացի Լեոյի՝ մրցանակ ստանալը և էլ ինչ իրադարձություններ էին արժանի մեր ուշադրությանը։

                  Առաջնահերթ, պետք է հասկանալ, որ FIFA-ի աշխատակիցները անգիտակցաբար կամ, գուցե, գիտակցաբար, դիմել են փոքրիկ խորամանկության։ Քվեարկության մեկնարկից առաջ նրանք թեկնածուների ցանկում ներառել են Լեո Մեսսիին՝ աշխարհի գավաթը ձեռքին՝ ներքևում գրված՝ «Լեո Մեսսի՝ աշխարհի չեմպիոն»։ Սակայն, օ զարմանք. այն մասին, որ Կատարում կայացած աշխարհի առաջնության արդյունքները հաշվի չեն առնվում, քվեարկության մասնակիցներին հավելյալ չի տեղեկացվում։ Մյուս կողմից՝ քվեարկողն ինչի պետք է մտածի դրա մասին. չէ՞ որ թեկնածուների ցանկում Լեոն պատկերված էր Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով։

                  Ըստ կանոնակարգի, քվեարկողները պետք է հաշվի առնեին թեկնածուների ելույթները 2022 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը, սակայն կոնկրետ այս ժամկետների վերաբերյալ տեղեկությունը տրամադրվել է հպանցիկ։ Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունն ավարտվել է 2022-ի դեկտեմբերի 18-ին։ Քվեարկողների մեծամասնությունն ուշադրություն չի դարձրել ժամկետների հանգամանքի վրա։ Իհարկե, արդարացումներն այս պահին այլևս որևէ հիմք չունեն։ Արդարացումը մոտավորապես նույն մակարդակի վրա է, երբ դուք աշխատանքային պայմանագիր եք կնքում ու չեք կարդում մանր տառերով գրված հատվածները, հետո ձեզ համար ինչ-որ անհասկանալի իրավիճակից գնում եք տնօրենին բողոքելու՝ վստահ լինելով, որ ճիշտ եք, ու հնչում է պատասխան. «Մանր տառատեսակով հատվածները ուշադիր կարդայիք, գրված էր ամեն ինչ»։

                  Հիմա FIFA-ի մոտիվացիայի մասին, որն ավելի քան անտրամաբանական է։ Ըստ կանոնակարգի, քվեարկողները պետք է իրենց ընտրությունը կատարեն՝ հիմք ընդունելով 2022 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ն ընկած ժամանակահտվածում ֆուտբոլիստների ցույց տված արդյունքները։ Եթե այդպես է, գալիս է հարց, որը կփորձենք ձևակերպել առավել քան մեղմ. «Բա ի՞նչ գործ ունի այս ցուցակում Լեո Մեսսին»։ Եկեք տրամաբանենք։ Լեոն աշխարհի չեմպիոն դառնալուց հետո 1,5 ոտքով դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, խփեց բազում գոլեր ու կատարեց բազում փոխանցումներ։ Մրցաշրջանի երկրորդ հատվածում նա որոշեց տեղափոխվել «Ինտեր Մայամի»՝ կարգով ավելի ցածր առաջնություն։ Այնպես չէ, որ Ֆրանսիայի Լիգա-1-ում խաղում են մոլորակի լավագույն թիմերն ու ֆուտբոլիստները, բայց Մեսսին տեղափոխվեց դրանից էլ ներքև լիգա։ Ու եթե հաշվի չեն առնվում աշխարհի առաջնության ցուցանիշները, ի՞նչ հիմքով են Լուկա Մոդրիչը, Ռոմելու Լուկակուն, Մո Սալահը, Հարի Քեյնը և մի շարք այլ աստղեր քվեարկել Մեսսիի օգտին։

                  Այս պահին հարաբերական լռություն է, բայց լրագրողներն այս հարցը, ամենայն հավանականությամբ, դեռ կբարձրացնեն։ Հավանական միակ տարբերակն այն է, որ ֆուտբոլիստները պարզապես չեն էլ խորացել՝ ինչու է Մեսսին հայտնվել այդ ցանկում։ Նրանք հասկանում են, որ միայն ՄԼՍ-ում կամ Ֆրանսիայի առաջնությունում մի քանի հնարք ու գոլ խփելու համար ցանկում չեն հայտնվում, ուրեմն կա ավելի ծանրակշիռ հիմք, օրինակ՝ աշխարհի չեմպիոնություն։ Մանավանդ որ կայքում Մեսսին ներկայացված է Արգենտինայի ընտրանու շապիկով։ «Եթե հայտնվել է, ուրեմն հիմքը դա է, քվեարկում ենք Մեսսիի օգտին», — ահա այսպես են մտածել վերը թվարկածս աստղերը։ Հասարակության մի ստվար զանգված էլ, որը սովոր է համակերպվել ընդհանուր մտքի հետ, առաջ է քաշում հետևյալ թեզը որպես արդարացում. «Դե իրենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ են, հաստատ մեզնից ու ձեզնից լավ են հասկանում։ Գոնե մի քիչ»։

                  Քվեարկության արդյունքով Լեո Մեսսին ու երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Էրլինգ Հոլանդը հավաքել են 48-ական միավոր։ Որոշիչ են եղել ավագների ձայները։ Լեոն ստացել է 13 ավագի 1-ին քվե, Հոլանդը՝ 11։ Մեդիայի ու մարզիչների հաշվարկում, ի դեպ, Հոլանդն ավելի առաջ է, քան Մեսսին։ Առայժմ ոչ այնքան հասկանալի սկզբունքով, որպես հիմք ընդունվում են նաև երկրպագուների ձայները։ Այսինքն՝ մոտավորապես աշխատում է Եվրատեսիլի սկզբունքը։ Կես միլիոնից ավելի ձայն ստացել է Մեսսին, իսկ Հոլանդը՝ ավելի քան 365 հազար ձայն։

                  Հիմա նայենք հարցի մյուս կողմին։ Այո, հասկացանք, որ Մեսսին որևէ հիմք չուներ առաջին հորիզոնականը զբաղեցնելու (բնավ չենք ասում, որ նա լավ ֆուտբոլիստ չէ, քավ լիցի)։ Բայց չէ՞ որ չկար որևէ ակնհայտ թեկնածու մրցանակին արժանանալու համար։ Այո, Մեսսիի մրցակիցը Էրլինգ Հոլանդն ու Կիլիան Մբապեն էին. Հենց նրանք էին հայտնվել եռյակում։ Սակայն այն, ինչ վերագրված էր վերևում Մեսսիին, նույնը կարելի է ասել նաև Մբապեի մասին։ Ֆրանսիայի հավաքականի առաջատարն իր արդյունքները գրանցել է ներքին առաջնությունում՝ այդպես էլ որևէ այլ բարձրակարգ թիմ կամ լիգա չտեղափոխվելով։ Մինչև Մբապեն, Ֆրանսիայի առաջնությունում ոչ պակաս փայլած ֆուտբոլիստներ են եղել, որոնք ևս կարող էին հավակնել FIFA-ի մրցանակին։ Մբապեն ևս փայլել է աշխարհի առաջնությունում, սակայն ինչպես և Մեսսիի պարագայում էր, դա որևէ հիմք չէ։ Այդ դեպքում, եթե հիմք չէ, ինչու՞ են Մբապեի ավելի լավ ցուցանիշները ավելի ցածր գնահատվում, քան Մեսսիինը։ Լեոն 32 խաղում խփել է 16 գոլ ու կատարել նույնքան գոլային փոխանցում։ Մբապեն 2 խաղ ավելին անցկացնելով խփել է 29 գնդակ ու կատարել 6 գոլային փոխանցում։ Այսինքն գոլ+փոխանցում համակարգով 35-ը 32-ի դեմ՝ հօգուտ Մբապեի, բայց մրցանակը Մեսսիին է։ Ինչու՞։ Պատասխանը պարզ է՝ Մեսսին Մեսսի է մնում by default։

                  Էրլինգ Հոլանդի պարագայում ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Գոլերով ու տիտղոսներով նորվեգացին մի գլուխ բարձր է Մեսսիից ու Մբապեից։ Առաջնության 35 խաղում նորվեգացի գիգանտը խփել է 36 գնդակ և օգնել է թիմին դառնալ Անգլիայի չեմպիոն։ Չեմպիոնների լիգայում էլ ցուցանիշները ոչ պակաս տպավորիչ են՝ 11 խաղում 12 գնդակ։ Այո, դրանց գրեթե կեսը Հոլանդը խփել է խեղճ «Լեյպցիգի» դարպասը։ Բայց նա վերացրեց այն առասպելը, որ կարևոր խաղերում նա կորչում է դաշտում։ Քառորդ եզրափակիչում նա մեկական անգամ գրավեց «Բավարիայի» դարպասը։ Փաստացի, կարևոր խաղերից միայն 3-ում Հոլանդը գոլ չխփեց՝ կիսաեզրափակիչներում և եզրափակիչում, սակայն այնտեղ բեմահարթակը տրամադրված էր այլ՝ ոչ պակաս կարևոր ֆուտբոլիստների, իսկ Հոլանդը իր գործը հրաշալի կատարեց՝ նույնիսկ առանց գոլ խփելու։ Առաջանում է հարց՝ էլ ի՞նչ պետք է աներ Հոլանդը, որպեսզի անհատական մրցանակ ստանար։ Պատասխանն անհայտ է։

                  Այլ արժանիներ

                  Նորից դառնում ենք ժամկետներին։ Շատերն իրենց քվեն չեն տվել ոչ պակաս արժանի թեկնածուների։ Օրինակ՝ Ռոդրին (նրա թեմային դեռ ստորև կանդրադառնանք), եղել է «Սիթիի» հաղթական թրեբլի ամենակարևոր մասնիկը։ Սակայն վաղուց արդեն ընդունված է համարել, որ պաշտպանողական գործողություններով աչքի ընկնող ֆուտբոլիստները անհատական մրցանակ չեն ստանում։ Եթե այդպես լիներ, Մանուել Նոյերը 2014-ին կամ Վիրջիլ վան Դեյկն իրենց «Ոսկե գնդակները» կստանային։ Նույնն էլ Ռոդրիի պարագայում է՝ չնայած, որ նա խփել է իր թիմի հաղթական գնդակը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

                  Կևին դե Բրույնեն նույնպես արժանի էր ստանալու մրցանակը, բայց նորից ու նորից հիշում ենք ժամկետների խափուսիկ հանգամանքը։ Դե Բրույնեն բաց է թողել այս մրցաշրջանի առաջին հատվածն ամբողջությամբ՝ ստացած վնասվածքի պատճառով։ Սակայն, եթե ելույթները հաշվի են առնվում մինչև 2023-ի օգոստոսի 20-ը, ուրեմն դե Բրույնեն անցկացրել է հրաշալի մրցաշրջան՝ ընդհանուր 49 խաղում կատարելով 31 գոլային փոխանցում ու խփելով 10 գնդակ։ Դիրիժորի համար իդեալական ցուցանիշ, բայց մրցանակի համար, հավանաբար, բավարար հիմքեր չեն։

                  Խորհրդանշական հավաքականը

                  Ոչ պակաս հարցականներ առաջացրեց նաև տարվա խորհրդանշական հավաքականը։ Այն ունի հետևյալ տեսքը.

                  Խեղճ Ռոդրին, որն այսօր աշխարհի լավագույն հենակետայինն է բոլոր վարկածներով, տեղ չի գտել նույնիսկ խորհրդանշական հավաքականում։ Փոխարենն այնտեղ հայտնվել է Ջուդ Բելինգհեմը։ Նորից ժամկետների մասին։ Այո, Բելինգհեմն այսօր, հենց այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, անխոս։ Սակայն, ինչ է արել Բելինգհեմը մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը։ Միթե՞ նա ավելին է արել, քան Ռոդրին իր թիմի համար։ «Բորուսիան» այդպես էլ ոչինչ չհաղթեց, ՉԼ-ում հեռու չգնաց, հետևաբար, Բելինգհեմի՝ խորհրդանշական կազմում հայտնվելն ավելի քան զարմանալի էր։ Ոչ պակաս զավեշտալի է այն հանգամանքը, որ լավագույն 11-ի մեջ ընդգրկված չէ ՉԼ եզրափակիչ հասած «Ինտերի» որևէ ֆուտբոլիստ։ Եվ դա այն դեպքում, որ Սիմոնե Ինձագիի թիմը դուրս է եկել բավական բարդ խմբից ու իր ճանապարհին հաղթահարել լուրջ մրցակիցների արգելքը։ Այո, «Ինտերի» կազմում չկար շատ վառ փայլատակած որևէ ֆուտբոլիստ, բայց ախր «Սիթիում» էլ չկար չէ՞ (Հոլանդին չհաշվենք)։ Այդ դեպքում ինչու՞ է Բերնարդու Սիլվան ընդգրկված ցանկում, իսկ, օրինակ, Նիկոլո Բարելլան՝ ոչ։

                  FIFA-ի խորհրդանշական հավաքականի կազմին առնչվող հարցերն ու զավեշտը այսքանով չի ավարտվում։ Լավագույն դարպասապահի մրցանակը շնորհում է մի դարպասապահի, իսկ խորհրդանշական կազմում հայտնվում է լրիվ ուրիշը։ Ո՞րն է սկզբունքը։ Ի՞նչ հիմքով է աշխարհի լավագույն դարպասապահ ճանաչված Էդերսոնը դուրս մնացել FIFPro-ի կազմից ու իր տեղը զիջել Տիբո Կուրտուային։

                  Միակ անվանակարգը, որտեղ հարցականներ չկային ու չէին էլ կարող լինել, մարզչականն է։ Գվարդիոլան արժանացավ գլխավոր մրցանակին՝ թիկունքում թողնելով Սիմոնե Ինձագիին։

                  Հ.Գ.

                  Մրցանակը ստանալու պահին հանդիսավար Թիերի Անրին հարցրեց Գվարդիոլային՝ ո՞ր թիմն է ավելի ուժեղ, իր գլխավորած «Բարսելոնան», թե՞ այսօրվա «Սիթին»։ Պեպը խառնվեց իրար ու անգլերեն ասաց «f***»։

                  Եթե մոռացության մատնենք Անրիի հարցը և լսենք միայն Գվարդիոլայի պատասխանը, այն կարճ, բայց լիարժեք արտահայտում է FIFA The Best-ի մրցանակների շնորհման հանդեպ միլիոնավոր մարդկանց վերաբերմունքը։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                   

                  Թեգեր: #fifa-the-best#էրլինգ-հոլանդ#լիոնել-մեսսի#կիլիան-մբապե
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  🎥 FIFA The Best․ տարվա լավագույն դարպասապահն ու տարվա լավագույն գոլի մրցանակակիրը

                  16.12.25

                  FIFA The Best. բոլոր անվանակարգերի հավակնորդները հայտնի են

                  07.11.25

                  FIFA The Best․ Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

                  07.11.25

                  Հայտնի է, թե ինչպես է քվեարկել Մեսսին FIFA The Best մրցանակաբաշխությանը

                  19.12.24

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 ԱՊԼ. Տոտենհեմը տանը հաղթեց Քովենթրիին՝ տոնելով մրցաշրջանի առաջին հաղթանակը․ Մեդիսոնն աչքի ընկավ 16 ամիս անց

                  00:58 / 20.10.26

                  Դու լավագույնն ես. Դիոմանդեն դիմել է Ռեալի թիմակցին

                  00:10 / 20.10.26

                  Նա աշխարհի լավագույններից մեկն է, բայց ես նրանից չեմ վախենում․ Վիտինյան՝ կատալոնացիների աստղի մասին

                  23:40 / 19.10.26

                  Մենք կխաղանք վերջին երկու տարվա աշխարհի լավագույն թիմի դեմ․ Ֆլիկը՝ սպասվող սուպերդիմակայության ու Էնրիկեի մասին

                  23:10 / 19.10.26

                  Պաշտոնական․ Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար

                  22:35 / 19.10.26

                  Եվրոպայի չեմպիոններ, թիմային մեդալներ և տիտղոսներ. ինչպես Հայաստանը եզրափակեց ծանրամարտի երիտասարդների ու Մ-23 ԵԱ-ն

                  22:10 / 19.10.26

                  Յամալը հիանալի է, բայց ոչ ոք չի կարող համեմատվել նրա հետ․ Էնրիկե

                  21:40 / 19.10.26

                  Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին

                  21:15 / 19.10.26

                  Սա արվե՞ց նրա համար, որ Բարսելոնայի դեմ խաղին նրանք չմոտենան 9 միավորի տարբերությա՞մբ․ Սևիլյայի մարզչի աղմկահարույց հայտարարությունը

                  20:40 / 19.10.26

                  Դա կարմիր քարտ էր. նախկին մրցավարը մատնանշել է Ռեալի օգտին թույլ տրված սխալը

                  20:10 / 19.10.26

                  Վան Դայկը՝ իսպանական գրանդի նշանառության տակ

                  19:10 / 19.10.26

                  Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ

                  18:20 / 19.10.26

                  Տոտենհեմի ֆուտբոլիստը նախագահի թեկնածուին մեղադրում է սեփական կղզին խլելու մեջ

                  17:20 / 19.10.26

                  Հույս ունենք բացահայտելու տաղանդների, որոնք ապագայում կհաջողեն սպորտում․ Ռոման Բերեզովսկի

                  16:15 / 19.10.26

                  Հրաժեշտի ստվեր Մադրիդում. Պերեսն արդեն ընտրել է Ժոզե Մոուրինյուի հնարավոր փոխարինողին

                  15:20 / 19.10.26

                  Բավարիան աչք է դրել Բարսելոնայի առաջատարների վրա

                  14:20 / 19.10.26

                  ՊՍԺ — Բարսելոնա. Կատալոնացիների հայտացուցակն ու հնարավոր մեկնարկային կազմը ՉԼ-ի կենտրոնական խաղում

                  13:15 / 19.10.26

                  🎥 Կողոպտիչները ջախջախել են Մարսելի պաշտոնական խանութը, ակումբը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ

                  12:15 / 19.10.26

                  Եթե պետք լինի, Վալվերդեն ձեռնոցներ կհագնի ու կկանգնի դարպասում․ Մոուրինյու

                  11:34 / 19.10.26

                  Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                  10:30 / 19.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Միայն երկու ակումբ դեռ միավոր չի վաստակել թոփ լիգաներում․ Թվեր և փաստեր

                  23:41 / 12,10,26

                  Կարդալ ավելին

                  Այսօր լեգենդար Նիկիտա Սիմոնյանը կդառնար 100 տարեկան

                  21:18 / 12,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Հայաստան

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Կարդալ ավելին

                  Վինիսիուսն ու Ֆոնսեկան կրկին բաժանվել են

                  22:15 / 11.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.