«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Գերմանիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի վճռորոշ հանդիպումներից առաջ խոսել է մյունխենյան ակումբի վնասվածք ստացած ֆուտբոլիստների վիճակի մասին։
«Ուպամեկանոն վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Սերժ Գնաբրին երեքշաբթի կխաղա Չեմպիոնների լիգայում։ Նա խաղադաշտ դուրս կգա ու կգրավի «Ռեալի» դարպասը։
Ինչ վերաբերում է Լերոյ Սանեին, ապա մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչպես կզգա նա Մադրիդի դեմ խաղից առաջ։ Նա անցկացրել է իր առաջին անհատական մարզումը, և այստեղ ոչ մի կանխատեսում չի կարելի անել»,- ասել է Տուխելը։