ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ֆրանսիական ակումբից։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Մբապեն համաձայնել է աշխատավարձի կրճատմանը՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու համար։
Մադրիդում նա կստանա մոտ 15 միլիոն եվրո աշխատավարձ։ Բացի այդ, Մբապեն կունենա իմիջային իրավունքների 80%-ը, ինչի շնորհիվ նրա եկամուտը կարող է գրեթե կկրկնապատկի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիլիանն արդեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ մինչև 2029 թվականը։
Այս մրցաշրջանում Մբապեն փարիզցիների կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 43 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում։