«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա դիմակայությունից ունեցած սպասելիքներով։ Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին Երևանի ժամանակով 23:00-ին:
«Կառլոյի դեմ խաղալը միշտ ինչ-որ առանձնահատուկ բան է: Մենք կփորձենք խնդիրներ ստեղծել նրա թիմի համար։ Մեզ պետք են երկրպագուներ մարզադաշտում. Երկու թիմերն էլ մրցաշարի եզրափակիչ դուրս գալու նույն հնարավորություններն ունեն։ Մենք ընդունում ենք մարտահրավերը»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ «Բավարիան» քառորդ եզրափակիչ փուլում պայքարից դուրս թողեց «Արսենալին», իսկ «Ռեալն» ավելի ուժեղ գտնվեց «Մանչեսթեր Սիթիից»: