Իսպանիայի Լա Լիգայի 33-րդ տուրում «Ալավեսը» սեփական հարկի տակ ընդունել է «Սելտային» և 3։0 հաշվով հաղթանակ է տարել։
48-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է «Ալավեսի» հարձակվող Ջուլիանո Սիմեոնեն, 54-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկել է թիմի կիսապաշտպան Յոն Ալդալուրը։ 86-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպել է կիսապաշտպան Կառլոս Բենավիդեսը։
Նշենք, որ Ջուլիանո Սիմեոնեն Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի կրտսեր որդին է։ Ֆուտբոլիստն իր առաջին գոլն է խփել Լա Լիգայում:
Լա Լիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում «Ալավեսը» զբաղեցնում է 12-րդ տեղը։ Թիմը 33 խաղում վաստակել է 38 միավոր։ «Սելտան» 31 միավորով 17-րդ տեղում է: