Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է «Բարնլիին» և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը:
Տանտերերի կազմում հաշիվը բացել է կիսապաշտպան Անտոնին՝ 79-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ: Բրազիլացի ֆուտբոլիստն իր առաջին գոլն է խփել Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում։ Անգլիայի առաջնության 26 խաղում Անտոնին ընդամենը մեկ գոլային փոխանցում էր կատարել։
Հիշեցնենք, որ Անտոնին «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող է դարձել 2022 թվականի օգոստոսին։ Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։