Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ժամանել է «Ոսկե գնդակ-2026»-ի մրցանակաբաշխությանը և կարճ մեկնաբանություն տվել։
«Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ։ Երեկվա խաղից հետո հիանալի երեկո ունեցանք։ Հիմա պարզապես ցանկանում ենք վայելել այս երեկոն և տեսնել, թե ինչպես կզարգանա ամեն ինչ։
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների շարքում լինելն այն է, ինչին արժանի է «Ռեալը»։ Իսկ մնացածի մասին․․․ կտեսնենք»,- Մբապեի խոսքերը փոխանցում է The Touchline-ը։
Հիշեցնենք, որ Մբապեն նախորդ օրը «Բարսելոնայի» դեմ «Էլ Կլասիկոյում» դուբլ էր ձևակերպել՝ օգնելով «Ռեալին» հաղթել 2-1 հաշվով։
























































