Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Բարսելոնա»-«Ատլետիկո Մադրիդ» և «Ռեալ Սոսյեդադ»- «Ռեալ Մադրիդ» հանդիպումների ժամանակացույցը փոփոխվել է։ Այս մասին հայտնում է Cadena ռադիոկայանը։
Երկու հանդիպումներն էլ նախապես նախատեսված էին անցկացնել 2027 թվականի փետրվարի 7-ին, սակայն այժմ կկայանան դեկտեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում։
Հանդիպումների տեղափոխությունը պայմանավորված է Իսպանիայի Սուպերգավաթի անցկացման հետ։ Մրցաշարը կանցկացվի 2027 թվականի փետրվարին, որին մասնակցելու են «Բարսելոնան», «Ատլետիկո Մադրիդը», «Ռեալ Սոսյեդադը» և «Ռեալ Մադրիդը»։
Սուպերգավաթի առաջին կիսաեզրափակիչում փետրվարի 2-ին կմրցեն «Բարսելոնան» և «Ատլետիկոն», իսկ հաջորդ օրը՝ «Ռեալ Սոսյեդադն» ու «Ռեալ Մադրիդը»։ Եզրափակիչը նախատեսված է փետրվարի 6-ին։
























































