«Ոսկե գնդակի» պաշտոնական կայքում տեխնիկական սխալի հետևանքով նախապես հրապարակվել են 2026 թվականի մրցանակի հավակնորդների լուսանկարները։
Լրագրող Բեն Ջեյքոբսի հաղորդմամբ՝ կայքում հայտնվել են «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի, «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի լուսանկարները։ Միջոցառման մեկնարկից քիչ առաջ «Ոսկե գնդակի» պաշտոնական կայքում հայտնվել են մրցանակակրի մասին երեք տարբեր հոդվածներ։
Սակայն հրապարակումը չի հաստատում, թե նրանցից ով է դառնալու 2026 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը։
Daily Mail-ի լրագրող Նեյթան Սոլթի հաղորդմամբ՝ կազմակերպիչները շոկի մեջ են և հետաքննություն են անցկացնում՝ պարզելու տեղի ունեցածի պատճառները։
Մրցանակաբաշխությունը տեղի է կունենա այսօր՝ հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում։
























































