Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարությունը որոշել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չբաժանվել արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսից։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Լոնդոնի «Արսենալն» ու Փարիզի ՊՍԺ-ն տեղեկացվել են, որ մադրիդյան ակումբը հունվարին չի պատրաստվում վաճառել 26-ամյա ֆուտբոլիստին։
«Արսենալը», որը չկարողացավ ձեռք բերել Ալվարեսին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հույս ուներ ձմռանը կրկին փորձել իրականացնել այդ տրանսֆերը։
Սակայն հարձակվողը վերջերս ներողություն է խնդրել և հաշտվել ակումբի ղեկավարության հետ։ Այժմ սպասվում է, որ նա Մադրիդում կմնա առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը։
Ընթացիկ մրցաշրջանում Ալվարեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում՝ խփելով 2 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։

























































