«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը Լոնդոնում երթևեկության խցանումների պատճառով հետաձգվել է 30 րոպեով։
Այսպիսով, մրցանակաբաշխությունը կմեկնարկի ոչ թե ուղիղ կեսգիշերին, այլ Երևանի ժամանակով 00։30-ին։
Այս տարի «Ոսկե գնդակը» պատմության մեջ առաջին անգամ հանձնվելու է Ֆրանսիայի սահմաններից դուրս։ Մրցանակաբաշխության անցկացման վայրը Լոնդոնն է։
Քաղաքի ընտրությունը կապված է նաև այն հանգամանքի հետ, որ մրցանակի առաջին դափնեկիրը՝ 1956 թվականին, անգլիացի ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուզն էր։
























































