Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է «Բարնլիին» և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը: Խաղի ընթացքում տանտերերի երկրպագուները վանկարկել են՝ «Մենք ցանկանում ենք տեն Հագին»։
Էրիկ տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչն է։ Նա ակումբը գլխավորել է 2022 թվականի ամռանը՝ միանալով հոլանդական «Այաքսից»։ Ընդհանուր առմամբ, 53-ամյա մասնագետը բոլոր մրցաշարերում անցկացրել է 109 հանդիպում, որոնցից նրա թիմը հաղթել է 65-ում, 15-ում ոչ-ոքի է խաղացել, 29-ում պարտվել է։
Ավելի վաղ ԶԼՄ-ներին հայտնի էր դարձել, որ մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբը կլքի Տեն Հագը։