«Բավարիան» Չեմպիոնների լիգայի ուղեգիր է նվաճել:
Այսօր մյունխենյան ակումբը հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» (2:1) և երաշխավորել է իր տեղը Բունդեսլիգայի լավագույն քառյակում։
«Բավարիան» 31 տուրից հետո ունի 69 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Մյունխենյան թիմը 12 միավորով գերազանցում է Դորտմունդի «Բորուսիային», որը հինգերորդն է:
Գերմանիայի ընթացիկ առաջնության չեմպիոն հռչակվեց «Բայերը»: