Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ է իսպանական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, որն ավարտվում է այս ամառ։ հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը շուտով պայմանագիր կկնքեն, որը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի ամառ։
Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը մասնակցել է 39 հանդիպման, դարձել 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Մոդրիչը «Ռեալ» է տեղափոխվել «Տոտենհեմից» 2012 թվականի օգոստոսին։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Transfermarkt-ը 38-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 8 միլիոն եվրո:
«Ռեալի» հետ Մոդրիչը երեք անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, երկու անգամ՝ Իսպանիայի գավաթում և հինգ անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթում։ Միջազգային հարթակում կիսապաշտպանը հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև չորսական անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում: