Իսպանացի թենիսիստ, «Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը դուրս է եկել Մադրիդում (Իսպանիա) ընթացող Մասթերսի երրորդ շրջան։ Երկրորդ շրջանի խաղում իսպանացին երկու սեթում հաղթել է աշխարհի 11-րդ ռակետ, ավստրալիացի Ալեքս դե Մինորին։ Հանդիպումն ավարտվել է 7:6 (8:6), 6:3 հաշվով։
Մարզիկները կորտում անցկացրել են 2 ժամ 2 րոպե։
Մրցաշարի 1/8 եզրափակիչ դուրս գալու համար Ռաֆայել Նադալը կմրցի արգենտինացի աշխարհի 91-րդ ռակետ Պեդրո Կաչինի հետ։ Թենիսիստները նախկինում չեն խաղացել միմյանց դեմ։