ՀՊԼ 31-րդ տուրում «Շիրակը» ընդունել էր «Նոային» և նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։
Հանդիպման հաշիվը բացվեց 68-րդ րոպեին․ գյումրեցիների կազմում աչքի ընկավ Մորի Կոնեն՝ դառնալով խաղի միակ գոլի հեղինակը։
Խաղավարտին կրքերը թեժացան և 90-րդ և 90+4-րդ րոպեներին առաջատարի կազմից 2 ֆուտբոլիստ հեռացվեց ուղիղ կարմիր քարտով։
Այս խաղից հետո «Շիրակը» 28 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Նոան» 68 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։