«Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեի մասին, որը մեծ հավանականությամբ ամռանը կտեղափոխվի Մյունխեն։
«Մենք «Շալկեում» արդեն տեսել ենք, թե ինչ կարող է նա անել։ Նա կարող է օգնել մեզ մեր խաղում նոր լուծումներ գտնելու հարցում»,-Լևանդովսկու խոսքն է մեջբերում Bleacher Report-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սանեն համաձայնության է հասել «Բավարիայի» հետ։ Նախնական համաձայնություն է ձեռքբերվել նաև երկու ակումբների միջև։
2014-2016 թվականների ընթացքում Սանեն հանդես է եկել «Շալկեի» կազմում։