Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը կարծում է, որ առաջնությունը չշարունակվելու դեպքում, չեմպիոնական տիտղոս պետք է հանձնել «Լիվերպուլին», տեղեկացնում է Daily Mail-ը:
«Նրանք արժանի են այդ տիտղոսին: Եթե առաջնությունը չեղարկվի, ապա «Լիվերպուլին» պետք է ճանաչել ԱՊԼ-ի հաղթող:
Նրանք մեր մրցակիցներն են, բայց պետք է արդար լինել. Կլոպի տղաները հրաշալի ֆուտբոլ են ցուցադրում»,-ասել է Ռուդիգերը:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի թիմը վաստակել է 82 միավոր՝ շարունակելով վստահորեն գլխավորել ԱՊԼ-ի նրցաշարային աղյուսակը:
Հավելենք, որ «Լիվերպուլը» 25 միավորով գերազանցում է «Մանչեսթեր Սիթիին»: