17.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Խոսքեր, որոնք կարող են թանկ նստել. ինչո՞ւ է Լա Լիգայի նախագահը հայտնվել պատժի սպառնալիքի տակ

    Հարձակում դեռահասի վրա և քնեցված կենդանի. Ռեալի աստղը կկանգնի դատարանի առջև

    Լա Լիգայի նախագահը կոշտ պատասխանել է Ռեալի՝ իր հրաժարականի պահանջին

    🎥 Ստյոպա Մկրտչյանը գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգա 2-ում՝ փրկելով Նյուրնբերգին պարտությունից

    Ֆլիկը գործի է դնում ծանր հրետանին. Բարսելոնայի հայտացուցակը և համալրումները Բետիսի դեմ խաղից առաջ

    Բարսելոնայի ֆուտբոլիստը դիտարկում է ակումբը լքելու տարբերակը

    🎥 ՀՊԼ. Սարդարապատը կամային հաղթանակ տարավ

    Ռեալը պահանջել է Լա Լիգայի նախագահի հրաժարականը՝ դիմելով ՈւԵՖԱ-ին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

        🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

        Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը. հայտնի է պատճառը և հավաքականի ամբողջական կազմը

        Պաշտոնական. Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF լիգայում հայտնի է

        🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

        🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

          Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

          🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Խոսքեր, որոնք կարող են թանկ նստել. ինչո՞ւ է Լա Լիգայի նախագահը հայտնվել պատժի սպառնալիքի տակ

            Հարձակում դեռահասի վրա և քնեցված կենդանի. Ռեալի աստղը կկանգնի դատարանի առջև

            Լա Լիգայի նախագահը կոշտ պատասխանել է Ռեալի՝ իր հրաժարականի պահանջին

            🎥 Ստյոպա Մկրտչյանը գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգա 2-ում՝ փրկելով Նյուրնբերգին պարտությունից

            Ֆլիկը գործի է դնում ծանր հրետանին. Բարսելոնայի հայտացուցակը և համալրումները Բետիսի դեմ խաղից առաջ

            Բարսելոնայի ֆուտբոլիստը դիտարկում է ակումբը լքելու տարբերակը

            🎥 ՀՊԼ. Սարդարապատը կամային հաղթանակ տարավ

            Ռեալը պահանջել է Լա Լիգայի նախագահի հրաժարականը՝ դիմելով ՈւԵՖԱ-ին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

                🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

                Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը. հայտնի է պատճառը և հավաքականի ամբողջական կազմը

                Պաշտոնական. Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF լիգայում հայտնի է

                🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

                🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

                  Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

                  🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Թիմի թույլիկ ինքնաթիռով հասավ տիեզերք. 5 կետ, որով Կլոպը հավերժ կմտնի Լիվերպուլի պատմության մեջ

                  ArmSport-ի դիտակետում, ԱՅԼ, Անգլիա, Գերմանիա, Եվրոպա լիգա, Թոփ, Հեղինակային, Չեմպիոնների լիգա, ՖՈՒՏԲՈԼ
                  10.02.24 / 18:25
                  0

                  >Յուրգեն Կլոպը ստախոս է։ Դրանում մենք կարող ենք համոզվել՝ դիտելով մոտ 9 տարվա վաղեմության ասուլիսը։ Գերմանացի մասնագետը նոր էր ստանձնել «Բիթլների» գլխավոր մարզչի պաշտոնը, երբ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը «սովորական մարզիչ է» («I am the normal one» — թարգմ)։ Այս արտահայտությունը Ժոզե Մոուրինյոյի՝ «յուրահատուկ մարզչի» («Special one» — թարգմ) հակադարձությունն է։ Հիմա, երբ նայում ենք՝ ինչի է հասել «Լիվերպուլը» վերջին 9 տարվա ընթացքում, մի թե չենք կարող անել նման հարցադրում.  «Պարոն Յուրգեն, Դուք ստախոս եք։ Դուք հասարակ մարզիչ չեք։ Դուք հրաշագործ եք»։

                  Այլ բնորոշում Յուրգեն Կլոպին տալն անթույլատրելի է։ Որպեսզի շատ չխորանանք վիճակագրության մեջ ու չմտնենք թիվ-թվաբանության ձանձրալի աշխարհ, զուտ կանենք թեթևագույն հաշվարկ։ Նա «Լիվերպուլն» ընդունեց ամենածանր ճգնաժամային փուլում, երբ «մերսիսայդցիները» «թափառում» էին մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում, և անմիջապես կերպարանափոխեց այն՝ դարձնելով Անգլիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող։ Մինչդեռ նախքան Կլոպի գալը «Լիվերպուլի» YNWA լեգենդար հապավումը մյուս թիմերի երկրպագուները վերծանում էին ոչ թե որպես You’ll never walk alone («Դու երբեք միայնակ չես քայլի»), այլ You’ll never win anything («Դուք երբեք ոչինչ չեք հաղթի»)։ Չեմպիոնների լիգայում էլ թիմը հաճախակի հյուր չէր՝ 1 ելույթ նախորդ 5 տարիների ընթացքում։

                  Առաջիկա րոպեներին փորձենք առանձնացնել 5 կետ, որոնց շնորհիվ Կլոպը համարվում է հրաշագործ ու հավերժ կմնա ակումբի երկրպագուների հիշողության մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ բոլորիս կառավարի արհեստական բանականությունը։

                   

                  Տրանսֆերային հմուտ քաղաքականությունը

                  Յուրգեն Կլոպը եկավ «Լիվերպուլ», երբ թիմում իսկական քաոս էր։ Չեմպիոնությունից վերջին պահին զրկված Բրենդան Ռոջերսը թիմում չկարողացավ պահել Լուիս Սուարեսին ու հսկայական գումարի դիմաց վաճառեց «Բարսելոնային»։ Ռոջերսն ու «Լիվերպուլի» ղեկավարությունն ամբողջ աշխարհի համար դարձան ակնառու օրինակ, ինչպես կարելի է զուգարան նետել մոտ 80 մլն եվրո՝ գնելով անպետքագույն Ադամ Լալանային, Լազար Մարկովիչին, Մարիո Բալոտելլիին ու Ռիկի Լամբերտին։ Գործնականում արդարացրին միայն Էմրե Ջանի ու Դեյան Լովրենի տրանսֆերները։ Հաջորդ ամռանը պատկերը կրկնվեց։ 63 մլն ֆունտ ստերլինգ, որոնցից 47-ը ծախսվեց Քրիստիան Բենտեկեին գնելու համար։ Դրանից 4 ամիս հետո Ռոջերսին վերջապես ազատեցին աշխատանքից, ու եկավ Կլոպը։

                  Գերմանացի մասնագետը ձմռանը ոչ մի նշանակալի ձեռքբերում չարեց, բայց տեղ տվեց ոչ պակաս կլորիկ գումարով թիմ եկած, բայց խաղաժամանակ չստացող Ռոբերտո Ֆիրմինոյին։ Բրազիլացին սկսեց արդարացնել մարզչի սպասելիքները։ Կլոպի առաջին լուրջ ձեռքբերումը եղավ Սադիո Մանեն, հաջորդ տարի նրան միացավ Մո Սալահը, հետո վան Դեյկն ու Ալիսոնը։ Չեմպիոնական կազմ հավաքելու համար Կլոպից պահանջվեց մոտ 3 տարի, բայց ձեռքբերումներն այնքան դիպուկ էին իրականացվում, որ նոր ֆուտբոլիստը թիմին միանում էր արդեն մերված։ Առհասարակ, Կլոպը «Լիվերպուլի» համար կատարել է մոտ 50 մուտքային տրանսֆեր, որոնց 70%-ից ավելին արդարացվել են ամբողջապես։ Սա «սովորական»  մարզչի ցուցանիշ է, որի մասին «Յուրահատուկները» կարող են միայն երազել։

                   

                  Յուրգենյան գեգենպրեսսինգը

                  Նախ արագ բացատրենք՝ ինչ է «գեգենպրեսինգը» կամ հակապրեսինգը։ Այն տակտիկական տարր է, որը թույլ է տալիս հաշված վայրկյանների ընթացքում վերադարձնել կորցրած գնդակը։ Միտքն այն է, որ հակառակորդը ժամանակ չունենա արագ մշակելու իր գործողությունները:

                  Անցյալ տարի Soccerment կենտրոնն ուսումնասիրել է գեգենպրեսինգը վերջին 6 մրցաշրջանների համար: Ուշադրության կենտրոնում էին թիմերի գործողությունները մրցակցի կիսադաշտում գնդակը կորցնելուց 6 վայրկյան հետո: 6 տարվա հաշվետվության մեջ լավագույն 20 թիմերի թվում են Կլոպի 5 (!!!) «Լիվերպուլ»: Իսկ հիմա՝ Կլոպի էֆեկտի մասին. Պրեմիեր լիգայի միջին գեգենպրեսինգի ինդեքսն այս ժամանակահատվածում աճել է գրեթե 6%-ով (հավանաբար աճն ավելի մեծ կլիներ, եթե ուսումնասիրությունը կատարվեր Կլոպի՝ ԱՊԼ գալուց ի վեր՝ 2015-ից, և ոչ թե 2017-ից):

                   

                  Ա՜յն լեգենդար քամբեքը

                  2019 թվականի մայիս ամսվա առաջին օրը «Բարսելոնան», որի կազմում դեռևս փայլում էր անզուգական Լեո Մեսսին, սեփական հարկի տակ ընդունել էր «Լիվերպուլին»։ Հանդիպման ավարտից հետո լուսատախտակին վառվում էր 3-0 հաշիվը, իսկ ամբողջ աշխարհը հերթական անգամ հիանում էր փոքրամարմին հանճարի շքեղ տուգանայինով։ Կասկած չկար, Լեոն ու «Բարսան» դուրս կգան եզրափակիչ։ Սակայն «Էնֆիլդում» մեզ լրիվ այլ իրադարձություններ էին սպասվում։

                  Տնային խաղից առաջ արդեն պարզ էր, որ թիմին չեն օգնելու Բոբի Ֆիրմինոն ու Մո Սալահը։ Նրանց փոխարեն դաշտ էին դուրս եկել, մեղմ ասած, թույլ փոխարինողներ Դիվոկ Օրիգին ու Ջերդան Շաքիրին։ Երբ 7-րդ րոպեին բելգիացի հարձակվողը բացեց հաշիվը, տրիբունաները ոգևորվեցին, բայց երկրպագուների ներսում միևնույնն է հավատ չկար, որ հնարավոր է 3 գնդակ հետ բերել նման «Բարսայից»։ Արագ գոլը Կլոպի հանճարեղ ստրատեգիայի միայն առաջին փուլն էր։ Երկրորդ փուլը կարող ենք կոչել «Ջորջինյո Վեյնալդում»։ Հոլանդացի ֆուտբոլիստը փոխարինման մտավ երկրորդ կեսի մեկնարկում՝ փոխարինելով ձախ (!!!) պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնին ու գրեթե անմիջապես դարձավ հերոս՝ խփելով 2 գոլ։ Երբ 79-րդ րոպեին Օրիգին նաև 4-րդ գնդակն ուղարկեց «Բարսայի» դարպասը և 95-րդ րոպեին հնչեց եզրափակիչ սուլիչը, «Էնֆիլդը» վերածվեց ոչ թե թատրոնի, այլ գժանոցի՝ բաց երկնքի տակ։ 

                   

                   

                  Վերադարձրեց փառքը

                  Մերսիսայդյան ակումբը միշտ էլ եղել է անգլիական ֆուտբոլի դրոշակակիրը դեռ այն ժամանակներից ի վեր, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» մարզում էր Սըր Ալեքս Ֆերգյուսոնը, շեյխերը չէին լսել «Մանչեսթեր Սիթիի» գոյության մասին (դեռ ծնված էլ չէին, երևի), Ռոման Աբրամովիչն էլ դեռ չէր բացահայտել Չուկոտկայի բարիքներն ու չէր գնել «Չելսին»։ Այս ակումբի կազմում խաղացել են Քենի Դալգլիշը, Յան Ռաշն ու Գրեհեմ Սունեսը։ Թիմը հաղթել է Անգլիայի առաջնությունում ու Չեմպիոնների գավաթի խաղարկությունում, սակայն Պրեմիեր լիգայի ստեղծման պահից փոխել է տասնյակ մարզիչներ, գնել հարյուրավոր ֆուտբոլիստներ, բայց այնումամենայնիվ այդպես էլ չեմպիոն դառնալ չի կարողացել։

                  Այո, ակումբը 21-րդ դարի սկզբում ունեցել է կազմ, որը ցնցել է Անգլիան ու Եվրոպան։ Ֆրանսիացի լեգենդար մասնագետ Ժերար Ուլյեն ստեղծել էր թիմ անգլիացի հրաշամանուկ Մայքլ Օուենի շուրջ։ «Կարմիրները» նվաճեցին բոլոր հնարավոր տիտղոսները։ Ուլյեի հետ «Լիվերպուլը» նվաճեց Անգլիայի գավաթը, Լիգայի գավաթն ու Սուպերգավաթը, ՈւԵՖԱ-ի գավաթն ու Սուպերգավաթը։ Անհասանելի մնաց միայն չեմպիոնական տիտղոսը, սակայն այդ տարիների «Յունայթեդի» ու «Արսենալի» հետ ոտք մեկնելը շատ բարդ էր։

                  Դրանից հետո եկավ փուլ, երբ սկսեցին կատարվել լուրջ ներդրումներ ու տրանսֆերներ (դրանց անարդյունավետության մասին վերևում խոսել ենք)։ Անկապ տեղափոխություններ անխնա գումարներով եղել են մինչև Ռոջերսը։ Բավական է հիշել Էնդի Քերոլի՝ 35 մլն ֆունտ արժողությամբ տրանսֆերը «Լիվերպուլ» ու նրա բերած 0-ական օգուտը։ Կլոպը, երբ եկավ «Լիվերպուլ», որպես երևույթ, արդեն լուրջ էր ընկալվում եվրոպական շուկայում։ Դա դարձավ անգլիական ակումբի հաղթաթուղթը։ Գերմանացի մասնագետի հետ աշխատել ցանկանում էին շատերը։ Մինչև Կլոպի գալը Կիլիան Մբապեի մակարդակի ֆուտբոլիստի՝ «Լիվերպուլում» խաղալու տարբերակը տրանսֆերային շուկայում չէր էլ դիտարկվում, իսկ հիմա «Լիվերպուլը» «Ռեալի», «Բարսելոնայի», «Բավարիայի» ՊՍԺ-ի մակարդակի տեղափոխությունների մասին է մտածում։

                   

                  «Ուրիշ» Կլոպը 

                  Այս ենթավերնագրի տակ ներառված է լինելու մի քանի դրվագ, որոնցից յուրաքանչյուրին անդրադառնալու համար գիրք անհրաժեշտ կլիներ։ Կլոպն այս 9 տարիների ընթացքում առաջնահերթ իրեն դրսևորել է որպես երկրպագուին առավել մոտ կանգնած մարդ, ֆուտբոլիստին հոր պես աջակցող մասնագետ, ակումբի յուրաքանչյուր աշխատակցի մասին մտածող կոլեգա և պարզապես հրաշալի անձնավորություն։ Օրինակ, 2017 թվականին Կլոպն իրականացրել է ակումբի երկրպագու Լոյդի երազանքն ու հարցազրույց է տվել։ Լոյդը կոմայից դուրս գալուց հետո դժվարանում է նստել, խոսել ու քայլել, սակայն հարազատ ակումբի նկատմամբ ունեցած սերը նրան ուժ է տվել։ Կլոպը կատարել է նրա երազանքը։

                  Կլոպը արգելել է խաղացողներին դիպչել This Is Anfield նշանին, մինչև նրանք գավաթ չնվաճեին․ ««Բորուսիայի» դեմ 2016թ. ԵԼ կիսաեզրափակիչ խաղից առաջ Դորտմունդի իմ ընկերները հարցրել էին ինձ այդ մասին։ Պատասխանեցի՝ ոչ։ Ես հստակ չգիտեմ, թե ինչպես է այդ «երևույթը» աշխատում, բայց կարծում եմ, որ նախքան դրան դիպչելը պետք է ինչ-որ բան նվաճել: Ես այն շոշափել եմ, երբ «Դորտմունդի» մարզիչ էի դեռևս։ Իսկ մենք պարտվեցինք 0:4 հաշվով»:

                  2019 թվականի օգոստոսին՝ Չեմպիոնների լիգայում հաղթելուց երկու ամիս անց, Ջինի Վայնալդումը գրել է. «Շեֆը թույլ չէր տալիս մեզ ձեռք տալ նշանին, քանի դեռ գավաթ չենք նվաճել… Հիմա եկել է ժամանակը»։ Եվ լուսանկար է հրապարակել։

                  Ասուլիսներից մեկին Յուրգեն Կլոպը ներկայացել է the Beatles խմբի շապիկով։ Մայրս ասում էր, որ նրանք լավագույնն էին, հայրս էլ էր ասում, որ նրանք լավագույնն էին։ Ուրեմն նրանք լավագույնն են»։

                  Մեկ այլ դեպք ասուլիսից.

                  — (լրագրող) Շանս կա՞, որ գրկեմ Ձեզ:

                  — (Կլոպ) Սա, թերեւս, ամենալավ հարցն է, որ երբևէ լսել եմ։

                  Ուժգին ծիծաղից հետո Կլոպը ոտքի է կանգնել ու գրկել համարձակ լրագրողին ու զարմացած հայտարարել.

                  — Գրողը տանի, Դուք իմ երկվորյակն եք»

                  2018 թվականի հուլիսին «Լիվերպուլը» ուժեղացրեց մարզչական շտաբը ոչ ակնհայտ ձևով. ժամանեց եզրից նետումների համար մասնագետ Թոմաս Գրոներմարկը։ Ոչ բոլորն էին հասկանում դրա նպատակը։ Շոտլանդացի նախկին հարձակվող Էնդի Գրեյի արձագանքը վառ արտահայտում էր բոլորի զարմանքը. «եզրից նետումների համար մարզիչ…Կներեք, ի՞նչ։ Ահա մի գնդակ, դու վերցնում ես այն երկու ձեռքով, ձեռքերդ տեղափոխում գլխիդ հետևից և նետում այն՝ երկու ոտքով կանգնելով գետնին: Ես ձեզ համար նոր գաղափար ունեմ՝ ես կարող եմ խաղադաշտի կենտրոնից գնդակը խաղի մեջ մտցնելու մարզիչ լինել»:

                  Բայց Կլոպը շատ կոնկրետ գաղափար ուներ՝ որպեսզի խաղացողները չկորցնեն գրոհների արագությունը գնդակի ակնթարթային վերադարձի շնորհիվ և նվազեցնեն կորուստները սեփական կիսադաշտում եզրային նետումների ժամանակ: 2023 թվականի մայիսին Գրոններմարկը հայտարարեց, որ հեռանում է «Լիվերպուլից» և ամփոփեց արդյունքները. «Ես հպարտ եմ, որ օգնեցի թիմին Պրեմիեր լիգայի 18-րդ տեղից բարձրանալ 1-ին տեղ՝ եզրային նետումներով»:

                  Սուրբ Ծնունդից առաջ նա իրականացրեց անբուժելի հիվանդությամբ տառապող տղայի երազանքը։ Սեպտեմբերին 12-ամյա Դեյր Գորմանը (ծնվելու օրվանից արմունկներից ցածր և երկու ազդրի ոսկորներ չունի) առաջին անգամ եկավ Էնֆիլդ և շահեց միլիոնավոր մարդկանց սրտերը։ Պարզապես համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ նա ուրախությունից արտասվում էր՝ ստադինում երկրպագուների կենդանի կատարմամբ լսելով YNWA-ը (տեսանյութը՝ ստորև)։ Բնականաբար, Կլոպը տեսել է տեսանյութը և, իհարկե, տղային հրավիրել է բազա։ Նրանք ծանոթացել են Սուրբ Ծննդյան տոներից մի քանի օր առաջ։

                   

                  Եվս մի պատմություն պատմական 2019-ից։ Այդ տարվա սկզբին «Լիվերպուլի» երկրպագուներ Դեյվ Էվանսն ու նրա կինը՝ Լիզը, հյուրանոց պատվիրեցին Մադրիդում՝ հույս ունենալով, որ իրենց սիրելի թիմը դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Բայց շուտով ամեն ինչ փոխվեց՝ Դեյվը որովայնի մշտական ​​ցավի պատճառով գնաց բժիշկի։ Հիվանդանոցում հնչեց սարսափելի ախտորոշում՝ 12 սմ ուռուցք։ Քաղցկեղն արդեն վերջին փուլում էր, քիմիաթերապիան կարող էր միայն երկարացնել Դեյվի կյանքը։ Երկու սեանսից հետո պարզվեց, որ օրգանիզմը չի կարող ընդունել այն։ Դեյվի երազանքի եզրափակիչին երեք շաբաթ էր մնում, մինչդեռ բժիշկները նրան երկու շաբաթվա կյանք էին տվել, սակայն մայիսի 31-ին՝ «Լիվերպուլ»-«Տոտենհեմ» հանդիպման նախորդ օրը, նա դեռ ողջ էր ու պարզապես երազում էր ապրել մինչև եզրափակիչ սուլիչը։ Յուրգեն Կլոպը իմացել է այդ պատմության մասին և հաղորդագրություն է թողել.

                  «Բարև, Դեյվ: Մեկ ժամից մենք մեկնում ենք Մադրիդ։ Քո պատմությունը դժվար է ընդունել, բայց ես լսել եմ, որ դու անհավանական մարտիկ ես: Մենք մտածում ենք քո մասին։ Դու իսկապես մեզ հետ ես: Միայն դա էի ուզում ասել։ Դու այսքան կռվել ես: Ես դա կհամեմատեի ամբողջ տարվա ընթացքում թիմի արածի հետ, բայց քո պատմությունն ավելի մեծ է, քան ֆուտբոլը: Դա կյանքի մասին է: Ամբողջ տարի մենք փորձել ենք մարդկանց մի փոքր հույս ու ուրախություն պարգևել։ Մենք միասին ապրեցինք այս պահերը 3,5 տարվա ընթացքում, երբ ես ակումբում էի: Սա մեզ մտերմացնում է: Սրտանց ամենալավն եմ մաղթում: Եվ… ես քրիստոնյա եմ: Ուրեմն կհանդիպենք»։

                  Դեյվն արեց դա, տեսավ իր սիրելի ակումբի հաղթանակն ու 2 օր անց մահացավ։

                  Շնորհակալություն, Յուրգեն Կլոպ։ You’ll never walk alone.

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #բարսելոնա#լիոնել-մեսսի#լիվերպուլ#մանչեսթեր-յունայթեդ#մոհամեդ-սալահ#յուրգեն-կլոպ#չեմպիոնների-լիգա#ռոբերտո-մարտինես#տոտենհեմմայքլ-օուեն
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  📷 Սալահը հրաժեշտի լուսանկար է հրապարակել Էնֆիլդից

                  20.05.26

                  ​Փող չկա, բայց կա ելք. կատալոնացիների վերջին խաղաքարտը Կանսելուի համար

                  30.03.26

                  Ֆլիկը բացահայտել է Բարսելոնայում մնալու իրական պատճառը

                  21.12.25

                  Բարսելոնան կորցրեց իր ֆուտբոլիստին 2 շաբաթով. ինչ է հայտնի

                  27.11.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

                  01:50 / 17.10.26

                  Խոսքեր, որոնք կարող են թանկ նստել. ինչո՞ւ է Լա Լիգայի նախագահը հայտնվել պատժի սպառնալիքի տակ

                  00:48 / 17.10.26

                  Հարձակում դեռահասի վրա և քնեցված կենդանի. Ռեալի աստղը կկանգնի դատարանի առջև

                  00:08 / 17.10.26

                  Լա Լիգայի նախագահը կոշտ պատասխանել է Ռեալի՝ իր հրաժարականի պահանջին

                  23:40 / 16.10.26

                  Տիգրան Կարապետյանը՝ ծանրամարտի Մ-23 Եվրոպայի փոխչեմպիոն

                  23:00 / 16.10.26

                  🎥 Ստյոպա Մկրտչյանը գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգա 2-ում՝ փրկելով Նյուրնբերգին պարտությունից

                  22:45 / 16.10.26

                  Ֆլիկը գործի է դնում ծանր հրետանին. Բարսելոնայի հայտացուցակը և համալրումները Բետիսի դեմ խաղից առաջ

                  22:22 / 16.10.26

                  Բարսելոնայի ֆուտբոլիստը դիտարկում է ակումբը լքելու տարբերակը

                  21:48 / 16.10.26

                  🎥 ՀՊԼ. Սարդարապատը կամային հաղթանակ տարավ

                  21:05 / 16.10.26

                  Ռեալը պահանջել է Լա Լիգայի նախագահի հրաժարականը՝ դիմելով ՈւԵՖԱ-ին

                  20:35 / 16.10.26

                  Էլ Կլասիկոն՝ առանց Վինիսիուսի՞․ Ռեալի բողոքարկումը մերժվել է, ակումբը դիմում է ծայրահեղ քայլի

                  20:03 / 16.10.26

                  🎥 ՀՊԼ. Ալաշկերտը տնային խաղում խոշոր հաշվով հաղթեց Սյունիքին

                  19:04 / 16.10.26

                  Ռոնալդուն աստիճանաբար ջնջում է մեր հիշողությունից այն բոլոր լավ բաները, որ պարգևել է մեզ. Ժեզուշի փաստաբան

                  18:18 / 16.10.26

                  Նրա հեռանալը լավագույն որոշումը կլինի Ռեալի համար. Դեսայի

                  17:12 / 16.10.26

                  Երբեք չեմ տեսել նրա նման հարձակվողի. Կրիշտիանուն ընդամենը նրա կեսն է. Կասանո

                  16:18 / 16.10.26

                  Կոռուպցիոն սկանդալ. Կիլիան Մբապեն և նրա մայրը հարցաքննվել են

                  15:17 / 16.10.26

                  Տարաձայնություններ Բարսելոնայում․ Դեկուն և Ֆլիկը չեն կարողանում համաձայնության գալ նոր տրանսֆերի հարցում

                  14:16 / 16.10.26

                  Վերջնագիր Պերեսից. Մոուրինյուն կարող է հեռացվել Ռեալի գլխավոր մարզչի պաշտոնից

                  13:15 / 16.10.26

                  Այսօր ես ոչ թե 11 լավ ֆուտբոլիստ տեսա, այլ իսկական թիմ. Ադրիան Սիեմենեցը` Արարատ-Արմենիայի նկատմամբ հաղթանակից հետո

                  12:13 / 16.10.26

                  Դա մեզ վրա շատ թանկ նստեց. Տուլիպան` Յագելոնիայից կրած պարտության պատճառների մասին

                  11:11 / 16.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Միայն երկու ակումբ դեռ միավոր չի վաստակել թոփ լիգաներում․ Թվեր և փաստեր

                  23:41 / 12,10,26

                  Կարդալ ավելին

                  Այսօր լեգենդար Նիկիտա Սիմոնյանը կդառնար 100 տարեկան

                  21:18 / 12,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Հայաստան

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Կարդալ ավելին

                  Վինիսիուսն ու Ֆոնսեկան կրկին բաժանվել են

                  22:15 / 11.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.