«Լիվերպուլի» եզրային հարձակվող Մոհամեդ Սալահը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել «Էնֆիլդ» մարզադաշտից:
Եգիպտոսցի ֆուտբոլիստը կարող է իր վերջին հանդիպումն անցկացնել «կարմիրների» տնային արենայում մայիսի 24-ին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի շրջանակում կայանալիք «Բրենթֆորդի» դեմ խաղում:
Ավելի վաղ մերսիսայդյան ակումբի հարձակվողը ծնկատակի ջլի վնասվածք էր ստացել, ինչի պատճառով նրա մասնակցությունը «Բրենթֆորդի» դեմ խաղին հարցականի տակ է:
Հիշեցնենք, որ Սալահը «Լիվերպուլի» գույները պաշտպանում է 2017 թվականից:
Այս ընթացքում 33-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 440 հանդիպման՝ դառնալով 257 գոլի և 122 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Խաղացողի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:



























































