Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է դիտարկել անգլիացի եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի տրանսֆերի վերաբերյալ ստացվող առաջարկները։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներ հետաքրքրված են աստղային պաշտպանի ծառայություններով և շարունակում են ուշադիր հետևել Մադրիդում նրա շուրջ ստեղծված իրավիճակին։ Առաջիկա տրանսֆերային պատուհանների ընթացքում ֆուտբոլիստի կարիերայում կարող են լուրջ փոփոխություններ տեղի ունենալ։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլից» «Ռեալ» է տեղափոխվել նախորդ տարվա ամռանը, սակայն այդպես էլ չի դարձել «սերուցքայինների» մեկնարկային կազմի կայուն խաղացող։ Անգլիացու գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։


























































