Ըստ Marca պարբերականի՝ «Բարսելոնան» ցանկանում է մշտական հիմունքներով պայմանագիր կնքել «Ալ-Հիլալից» վարձակալած պաշտպան Ժոաու Կանսելուի հետ:
Այնուամենայնիվ, ֆինանսական միջոցների սղության և սաուդյան ակումբում խաղացողի բարձր աշխատավարձի պատճառով կատալոնական ակումբը չի կարող իրեն թույլ տալ գնել նրա տրանսֆերը:
«Կապտանռնագույնների» ծրագիրը հետևյալն է. խաղացողը պետք է բանակցի «Ալ-Հիլալի» հետ պայմանագրի վաղաժամ խզման շուրջ և կատալոնական ակումբ տեղափոխվի որպես ազատ գործակալ:
Պորտուգալացու կրկնակի վարձակալությունն անհնար է, քանի որ նրա գործող պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Կանսելուի վարձակալության մասին պաշտոնապես հայտարարել էր այս տարվա հունվարին:
Այս ընթացքում ֆուտբոլիստը թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt պորտալի տվյալներով՝ խաղացողի շուկայական արժեքը գնահատվում է 9 մլն եվրո:




























































