21.07.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    📷 Ռոնալդուն հավանել է ՖԻՖԱ-ին կոռուպցիայի մեջ մեղադրող սկանդալային տեսանյութը

    Պատմության ամենաանվտանգ և դիտարժան Մունդիալը․ Թրամփն ամփոփել է ԱԱ-2026-ը

    Մեսսին դիմել է երկրպագուներին ԱԱ-2026-ի ավարտից հետո

    🎥 Պարտադիր չէ, որ ավարտեմ կարիերաս 2027-ին․ Մխիթարյանը՝ Ինտերում իր ապագայի մասին

    Մեսսին և ևս 9 ֆուտբոլիստ չեն վերադարձել Արգենտինա

    Երբ դիմացդ Մեսսին է, անհանգստանում ես․ Ֆեռան Տոռես

    ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտեր

    ՈւԵՖԱ-ի նախագահը բոյկոտել է եզրափակիչը՝ ի նշան ՖԻՖԱ-ի և Թրամփի դեմ բողոքի

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

      Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

      Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերո՞ւմ. հայ մարտիկը բացահայտել է ապագայի ծրագրերը

        Մ20 ԵԱ․ Եփրեմյանը՝ արծաթե, Ղազարյանը և Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր

        Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ

        🎥 Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ

        🎥 Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց չեմպիոն

        🎥 Տպավորիչ հաղթանակ Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին

        🎥 RAF 10. Ծառուկյանն ու Հարությունյանը հանդիպել են իրենց մրցակիցներին և անցկացրել հայացքների մենամարտեր

        Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            📷 Ռոնալդուն հավանել է ՖԻՖԱ-ին կոռուպցիայի մեջ մեղադրող սկանդալային տեսանյութը

            Պատմության ամենաանվտանգ և դիտարժան Մունդիալը․ Թրամփն ամփոփել է ԱԱ-2026-ը

            Մեսսին դիմել է երկրպագուներին ԱԱ-2026-ի ավարտից հետո

            🎥 Պարտադիր չէ, որ ավարտեմ կարիերաս 2027-ին․ Մխիթարյանը՝ Ինտերում իր ապագայի մասին

            Մեսսին և ևս 9 ֆուտբոլիստ չեն վերադարձել Արգենտինա

            Երբ դիմացդ Մեսսին է, անհանգստանում ես․ Ֆեռան Տոռես

            ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտեր

            ՈւԵՖԱ-ի նախագահը բոյկոտել է եզրափակիչը՝ ի նշան ՖԻՖԱ-ի և Թրամփի դեմ բողոքի

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

              Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

              Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերո՞ւմ. հայ մարտիկը բացահայտել է ապագայի ծրագրերը

                Մ20 ԵԱ․ Եփրեմյանը՝ արծաթե, Ղազարյանը և Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր

                Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ

                🎥 Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ

                🎥 Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց չեմպիոն

                🎥 Տպավորիչ հաղթանակ Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին

                🎥 RAF 10. Ծառուկյանն ու Հարությունյանը հանդիպել են իրենց մրցակիցներին և անցկացրել հայացքների մենամարտեր

                Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Ռոմանսներ ֆինանսների մասին. ինչո՞ւ էր ձմեռային այս տրանսֆերային պատուհանն այսքան տխուր

                  ArmSport-ի դիտակետում, Անգլիա, Գերմանիա, Եվրոպա լիգա, Թոփ, Իսպանիա, Իտալիա, Կոնֆերենցիաների լիգա, Հեղինակային, Միջազգային ֆուտբոլ, Չեմպիոնների լիգա, ՖՈՒՏԲՈԼ, Ֆրանսիա
                  09.02.24 / 15:55
                  0

                  Ամեն անգամ, երբ բացվում է տրանսֆերային պատուհանը, երկրպագուները շփում են իրենց ձեռքերն ու սպասում են աղմկահարույց ու «յուղոտ» տեղափոխությունների։ Ամռանը, սովորաբար, նման լուրերի պակաս չի լինում, Ֆաբրիցիո Ռոմանոն օրվա 24 ժամից 23-ը ինսայդ է տալիս։ Որպես կանոն, ձմռանն էլ թոփ տրանսֆերների պակաս չէր լինում, բայց այս տարի տոտալ հիասթափություն եղավ։ Վիրջիլ վան Դեյքի (75 մլն), Էնցո Ֆերնանդեսի (106 մլն) և Ֆիլիպե Կոուտինյոյի (142 մլն) բազմամիլիոնանոց տեղափոխությունների ֆոնին Վիտոր Ռոկեի տրանսֆերը՝ «Ատլետիկո Պարանաենսեից» «Բարսելոնա», ընդամենը 25,6 մլն ֆունտի դիմաց պարզապես ծիծաղելի է։

                  Վերևում թվարկած 3 տրանսֆերներն էլ ձմեռային են ու համարվում են ռեկորդային, 3-ն էլ, իհարկե, ԱՊԼ-ում են գրանցվել։ Հիմա փորձենք հասկանալ նման «լռության» պատճառները ու մոտավոր պատկերացում կազմել ապագայի վերաբերյալ, սպասել տրանսֆերային շուկայի «ապաքինման», թե՞ համակերպվել նոր իրողությունների հետ։ Քանի որ ձմեռային տրանսֆերային պատուհանի բոլոր ժամանակների թոփ 10 տեղափոխությունից 9-ը գրանցվել է Անգլիայի առաջնությունում, հենց այս լիգայի մասին էլ կխոսենք։

                  Մի քանի կարևոր թիվ 

                  Պրեմիեր լիգայի ակումբներն այս ձմեռային տրանսֆերային պատուհանում 8 անգամ ավելի քիչ են ծախսել, քան մեկ տարի առաջ՝ խղճուկ 112 միլիոն ֆունտ ստերլինգ՝ 815 միլիոնի դիմաց: Համեմատության համար նշենք, որ 2023 թվականի ձմռանը «Չելսին» շուկայում 3 անգամ ավելի շատ թողեց, քան ԱՊԼ մյուս ակումբները միասին վերցրած: Իսկ հիմա ինֆո, որից կարող է error տալ ցանկացածի ուղեղում. ծախսերի տեսանկյունից ԱՊԼ-ում առաջատարը ոչ «Յունայթեդն» է, ոչ «Չելսին», ոչ էլ «Լիվերպուլը», այլ համեստ «Քրիստալ Փելասն» է։  Ընդհանուր առմամբ, 11 ակումբ ոչ մի տրանսֆեր չի իրականացրել, այդ թվում «Արսենալը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Նյուքասլը»։ Ու դա ռեկորդային ամառային պատուհանի ֆոնին, երբ ակումբները ծախսել էին 2,4 միլիարդ ֆունտ ստերլինգ:

                  Այս ձմռան ամենաթանկ ձեռքբերումը 21-ամյա պաշտպան Ռադու Դրագուսինն է, որը «Ջենովայից» 26 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց «Տոտենհեմ»։ Նրան հաջորդում են պատանի ֆուտբոլիստներ, որոնք ծանոթ են միայն սկաուտներին, Ֆաբրիցիո Ռոմանոյին և Football Manager-ի երկրպագուներին։ Թող ձեռք բարձրացնեն նրանք, որոնք ճանաչում են 19-ամյա անգլիացի Ադամ Ուորտոնին և 18-ամյա արգենտինացի Կլաուդիո Էչևերիին: Եթե չկան՝ շարունակենք։

                  Ընդհանուր առմամբ, Պրեմիեր լիգայի ակումբները կատարել են ընդամենը 30 տրանսֆեր, որից 17-ը, այսպես կոչված, մշտական ​​տրանսֆերներ են (13-ը՝ վարձավճարով)։ Միայն կովիդյան մրցաշրջանում է եղել ավելի քիչ՝ 11 տրանսֆեր (գումարած 13 վարձակալված): Համեմատության համար՝ նույնիսկ համեստ 2012 թվականին ակումբները պայմանագիր են կնքել 36 խաղացողի հետ, իսկ անցած ձմռանը՝ 42-ի:

                  Կանոնակարգային առանձնահատկություններ

                  Եկեք չմոռանանք, որ Պրեմիեր լիգան ունի իր ֆինանսական կանոնները 2013 թվականից։ Ֆինանսական կորուստների շեմն ԱՊԼ-ում 3 մրցաշրջանի համար չի կարող գերազանցել 15 միլիոն ֆունտ ստերլինգը (կանանց թիմի և երիտասարդների զարգացման ծախսերն այստեղ հաշիվ չեն), իսկ իրականում՝ 105 միլիոնը, քանի որ շատերն օգտվում են այն բացառությունից, որը թույլ է տալիս սեփականատերերի հաշվին այդ վնասները ծածկել՝ երաշխավորելով առաջիկա երկու տարվա կայուն ֆինանսավորումը։ Հակառակ դեպքում՝ խախտում կատարած թիմերից միավորներ կհանվեն, կկիրառվեն տույժեր ու կդրվի տրանսֆերների արգելք (լավ է Անգլիայում ԴԱՀԿ չկա))))։

                  Մինչև անցյալ տարի Պրեմիեր լիգան միայն վախեցնում էր ակումբներին, բայց, ըստ երևույթին, հասկացան, որ դա այլևս չի աշխատում ու անցան գործի։ Նախ «քշեցին» «Մանչեսթեր Սիթիի»վրա՝ ֆինանսական կանոնների 100-ից ավելի կետերի խախտման կասկածներով: Այդ գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։ Իսկ առաջին ծանր պատժամիջոցները կիրառվեցին նոյեմբերին «Էվերտոնի» դեմ։ 2021/22 մրցաշրջանում «Իրիսները» զրկվել են 10 միավորից՝ ֆինանսական կանոնները խախտելու համար, ինչը աննախադեպ պատիժ է առաջնության համար: Լիվերպուլյան թիմը բողոք է ներկայացրել, բայց դեռ արդյունք չկա՝ բողոքի քննարկման օր չի նշանակվել։

                  Տարեսկզբին նոր մեղադրանքներ եկան նույն «Էվերտոնի» ու «Նոթինգեմ Ֆորեսթի» հասցեին՝ այս անգամ 2022/23 մրցաշրջանում կատարած խախտումների համար։ Ակումբները, ինչպես և սպասվում էր, իրենց մեղավոր չեն համարում։ «Էվերտոնը» փորձում է արդարանալ նրանով, որ գերծախսերը պայմանավորված են մարզադաշտի կառուցման համար վարկի մարմամբ (չնայածկանոնները նման բացառություն չեն պարունակում)։ «Անտառայիններն» էլ պնդում են, որ վատնած գումարները Բրենան Ջոնսոնի վաճառքից են, որոնք «նստել են» ակումբի հաշվին սահմանված ժամկետից միայն 2 ամիս անց։ Գործերը կքննարկվեն մինչև մրցաշրջանի ավարտը։

                  Հունվարյան տրանսֆերային անդորրն ուղղակիորեն կապված է Պրեմիեր լիգայի տեսուչների աննախադեպ գործունեության հետ։ Իսկ տեսուչների աննախադեպ ակտիվությունը պայմանավորված է կառավարության՝ ֆուտբոլի անկախ կարգավորիչ (IREF) ստեղծելու ծրագրերով։

                  Կարգավորող մարմինը լիցենզավորելու է ակումբներին և վերահսկելու է ֆինանսական գործունեությունը, կորպորատիվ կառավարումը և, նույնիսկ, երկրպագուների հետ փոխգործակցությունը: IREF-ը իրական հնարավորություն է՝ վերջ դնելու գերծախսերին և վատ կառավարմանը, որոնք պատուհասել են ԱՊԼ-ին և սպառնում են ակումբների գոյությանը։ Իհարկե, IREF-ի աշխատանքի մանրամասները դեռ հայտնի չեն, այն խիստ գաղտնի է պահվում, և դա բնական է։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեռ չի որոշել կարգավորող մարմնի ստեղծման համար անհրաժեշտ օրենքների ընդունման ժամկետները։ Հնարավոր է, որ գործընթացը մեկնարկի մարտի վերջին, և IREF-ը կսկսի աշխատանքն արդեն 2025 թվականին։

                  Առայժմ անհայտ է՝ արդյո՞ք ներկայիս ֆինանսական կանոնները կվերանայվեն, թե ոչ, բայց առաջին տարբերակն առավել հավանական է։ Անկախ կարգավորող մարմինը կարող է լավ ստուգել նախորդ ժամանակաշրջանները, օրինակ՝ վերջին 3 տարվա ծախսերը, և եթե նրանք ինչ-որ բան գտնեն, կոշտ հարցեր կառաջանան, որոնց տակից դուրս գալը կլինի հերոսություն: Լիգայի տրանսֆերային պասսիվությունն ու աննախադեպ վերահսկողությունը կարելի է բացատրել պետական ​​տեսուչների առջև մաքրամաքուր ու թափանցիկ կարգեր հաստատելու ցանկությամբ։

                  Պրեմիեր լիգայի այն ակումբները, որոնք ներկայացնում են ու ներկայացնելու են առաջնությունը եվրոպական մրցասպարեզում, պետք է հաշվի առնեն նոր չափորոշիչները։ Ովքեր չգիտեն՝ ՈւԵՖԱ-ի ֆինանսական կայունության կանոնները նախորդ տարի փոխարինել են ֆինանսական ֆեյր-փլեյին: Արդեն հիմա հայտնի է եվրոպական ֆուտբոլային միության ֆինանսական ստուգման հետ կապված առաջիկա անելիքները։ Ամռանը նրանք կգնահատեն միայն 2023 թվականը, մեկ տարի անց՝ 2023 և 2024 թվականներինը, 2026 թվականին՝ նոր կանոններով առաջին ամբողջական եռամյա ժամանակահատվածը:

                  Կա՞ն նորամուծություններ

                  Կան նորամուծություններ։ Օրինակ՝ սեփականատերերի հաշվին կորուստների սահմանաչափը 30 միլիոնից հասցվել է 60 միլիոն եվրոյի, բայց ամենահետաքրքիրը հետևյալն է՝ թիմի վրա ծախսերի սահմանափակումը պետք է կազմի ակումբի եկամտի մինչև 70 տոկոսի չափով: Այն կներդրվի փուլերով՝ 2023 թվականին՝ մինչև 90 տոկոս, 2024 թվականին՝ 80 տոկոս, 2025 թվականից՝ 70 տոկոս։

                  Ըստ Sky Sports-ի, «Չելսին» և «Էվերթոնը» ամբողջությամբ օգտագործել են իրենց լիմիտը՝ համաձայն իրենց վերջին հաշվետվության (խոսքը 2021/22 մրցաշրջանի մասին է), մինչդեռ 9 ակումբ, այդ թվում՝ «Արսենալը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը», ընդհանրապես ֆինանսական միջնորդություն սեփականատերերից չեն ստացել, այսինքն՝ նրանք երեք հաշվետու տարիների ընթացքում չեն անցել 15 միլիոն ֆունտ ստերլինգի չափով կորուստների սահմանագիծը:

                  «Չելսիի», իսկ հետո նաև Պրեմիեր լիգայի բոլոր ակումբների ղեկավարներն  արագորեն հայտնաբերեցին ֆինանսական կանոնների բացը. նրանք ակտիվորեն վաճառում են խաղացողներին, որպեսզի փոխհատուցեն տրանսֆերների հսկայական ծախսերը: Այդ տեսանկյունից շշուկները սեփական սաներ Կոնոր Գալագերին, Ռիս Ջեյմսին, Տրևո Չալոբային և Արմանդո Բրոային վաճառելու մասին պատահական չեն: Ըստ TalkSport-ի, անցյալ տարվա հսկայական ծախսերի պատճառով (850 միլիոն ֆունտ ստերլինգ) լոնդոնցիները պետք է վաճառեն ֆուտբոլիստներից որևէ մեկին (կամ գուցե բոլորին) 2024 թվականին, որպեսզի տեղավորվեն ֆինանսական սահմանաչափում։

                  «Նրանք փորձում են ու փորձելու են խուսափել պատասխանատվությունից։ Բայց, իմ կարծիքով, խնդիրներ կունենան ու ընթացիկ մրցաշրջանի վերջում հավանաբար կձախողեն ֆինանսական հաշվետվության հանձնումը», — ասել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին խորհրդատու Ստեֆան Բորսոնը։ «Միակ տարբերակը հետևյալն է. մինչև հունիսի 30-ը խաղացողներ վաճառել 100 միլիոն ֆունտ + չափով, ինչը շատ քիչ հավանական է»:

                  Շատերի համար ֆինանսական նման աննախադեպ խստացումը նորություն է, բայց մենք վաղուց ենք ապրում այդ ժամանակաշրջանում։ Իտալիայում միշտ էլ եղել են ֆինանսական հարցեր տարբեր թիմերի նկատմամբ տարբեր ժամանակներում (ընդ որում ՄԻՇՏ Ապենինյան թերակղզում զարգացող ֆինանսական սկանդալներն ամենաաղմկահարույցն են եղել Եվրոպայում)։ Իսպանիայում էլ այլևս աջ ու ձախ փողերը չեն ծախսում, Գերմանիայում էլ երբեք մեծ փողեր չեն պտտվել, Ֆրանսիայում մեծ հաշվով՝ ևս։ Բայց թվարկած առաջնություններում կա առավելագույնը 1-2 թիմ, որը կարող է իրեն թույլ տալ 1 տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսել, օրինակ, 70-80 մլն եվրո։ Իտալիայում դա «Յուվեն» է, Իսպանիայում «Ռեալն» ու «Բարսան», Գերմանիայում՝ «Բավարիան», Ֆրանսիայում՝ ՊՍԺ-ն։ Ստացվում է 5 թիմ ամբողջ Եվրոպայից, մինչդեռ միայն ԱՊԼ-ում կա 8 թիմ, որոնք կարող են տրանսֆերային պատուհանի բացվելուն պես փռշտալ ու ակնթարթորեն ծախսել այդքան մեծ գումար։

                  Բայց մտահոգվելու առիթ շատ չկա։ Փորձագետները պնդում են՝ ձմեռը միշտ ավելի հանգիստ է, քան ամառը։ Այն վարքագիծը, որը մենք տեսնում ենք հունվարին, կարող է տարեցտարի փոփոխվել: Այն երբեմն կարող է աղմկոտ ու խիտ լինել, ինչպես մեղվի պարսը, կամ լինել շատ հանգիստ, ինչպես ձկների վտառը: Բայց չենք կարող չնշել մի շատ կարևոր հանգամանք ևս։ Նույնիսկ այսպիսի ձանձրալի ձմեռային տրանսֆերային պատուհանի պարագայում Պրեմիեր լիգան վստահորեն առաջատար է 2023/24 մրցաշրջանում տրանսֆերային ծախսերով՝ 2,5 միլիարդ ֆունտ: Սա երկրորդ արդյունքն է համաշխարհային պատմության մեջ։ Առաջինը, իհարկե, նույնպես Պրեմիեր լիգան է, բայց նախորդ մրցաշրջանի թվերով՝ 2,78 մլրդ։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                   

                  Թեգեր: #բունդեսլիգա#մանչեսթեր-յունայթեդ#չելսի#վիրջիլ-վան-դեյկ#ֆիլիպե-կոուտինյոԷնցո Ֆերնանդես
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ալոնսոն խոսել է Էնցո Ֆերնանդեսի և Գառնաչոյի ապագայի մասին

                  13.07.26

                  Ռեալը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Չելսիի աստղի վերաբերյալ

                  03.07.26

                  Ում է պատրաստ զոհաբերել Ռեալը Էնցո Ֆերնանդեսին ձեռք բերելու համար

                  26.06.26

                  Ռեալն վերջնական ընտրություն է կատարել Օլիսեի և Էնցո Ֆերնանդեսի միջև

                  24.06.26

                  ԼՐԱՀՈՍ

                  📷 Ռոնալդուն հավանել է ՖԻՖԱ-ին կոռուպցիայի մեջ մեղադրող սկանդալային տեսանյութը

                  00:45 / 21.07.26

                  Պատմության ամենաանվտանգ և դիտարժան Մունդիալը․ Թրամփն ամփոփել է ԱԱ-2026-ը

                  00:20 / 21.07.26

                  Մեսսին դիմել է երկրպագուներին ԱԱ-2026-ի ավարտից հետո

                  23:45 / 20.07.26

                  🎥 Պարտադիր չէ, որ ավարտեմ կարիերաս 2027-ին․ Մխիթարյանը՝ Ինտերում իր ապագայի մասին

                  23:12 / 20.07.26

                  Մեսսին և ևս 9 ֆուտբոլիստ չեն վերադարձել Արգենտինա

                  22:45 / 20.07.26

                  Երբ դիմացդ Մեսսին է, անհանգստանում ես․ Ֆեռան Տոռես

                  22:12 / 20.07.26

                  ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտեր

                  21:34 / 20.07.26

                  ՈւԵՖԱ-ի նախագահը բոյկոտել է եզրափակիչը՝ ի նշան ՖԻՖԱ-ի և Թրամփի դեմ բողոքի

                  21:01 / 20.07.26

                  🎥📷 Աշխարհի գավաթը Մադրիդում է, Լա Ռոխան սկսել է չեմպիոնական շքերթը

                  20:52 / 20.07.26

                  ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների սկանդալային պահվածքն ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո

                  20:22 / 20.07.26

                  Մեսսին բացահայտել է ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո Յամալի հետ զրույցի մանրամասները

                  19:16 / 20.07.26

                  Հայտնի է, թե որքան գումար է վաստակել Իսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում տարած հաղթանակի շնորհիվ

                  18:13 / 20.07.26

                  Polymarket-ը ԱԱ-2026-ի ավարտից հետո թարմացրել է Ոսկե գնդակ-2026-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը

                  17:17 / 20.07.26

                  ԿԼ. Հայտնի են Փյունիկի, Նոայի և Ալաշկերտի հավանական մրցակիցները որակավորման երրորդ փուլում

                  17:00 / 20.07.26

                  Նա ամբողջ առաջնությունում զոհաբերեց իրեն հանուն թիմի. մենք երախտապարտ ենք նրան․ Լուիս դե լա Ֆուենտե

                  16:15 / 20.07.26

                  ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են

                  15:44 / 20.07.26

                  Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում

                  15:13 / 20.07.26

                  🎥 Սկալոնին հայտարարություն է արել Արգենտինայի հավաքականում իր ապագայի վերաբերյալ՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո

                  14:14 / 20.07.26

                  🎥 Արգենտինայի հավաքականի խաղացողը պարգևատրման արարողության ժամանակ հրաժարվել է սեղմել Դոնալդ Թրամփի ձեռքը

                  13:17 / 20.07.26

                  Միակը պատմության մեջ․ Մբապեն ԱԱ-ների պատմության պատմության բացարձակ ռեկորդ սահմանել

                  12:20 / 20.07.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  🏆 ԻՍՊԱՆԻԱՆ՝ ԱԱ-2026-ի ՉԵՄՊԻՈՆ

                  02:02 / 20,07,26

                  Կարդալ ավելին

                  Ավելին քան պարզապես ֆուտբոլ. ինչու է Արգենտինայի այս հավաքականն արդեն հաղթել ԱԱ-2026-ում

                  16:16 / 19,07,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  ԱԱ-2026

                  📷 BTS-ը, Շակիրան, Մադոննան, Բիբերը․․․ Կայացավ ԱԱ եզրափակիչի ընդմիջման շոուն

                  0:30 / 20.07.26

                  Կարդալ ավելին

                  Հիմա կարիք չկա մարդկանց բացատրելու՝ որտեղ է Կաբո Վերդեն․ Վոզինյա

                  0:33 / 17.07.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.