«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է մերսիսայդցիների եգիպտացի կիսապաշտպան Մուհամեդ Սալահի հետ «Վեսթ Հեմի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի խաղում (2:2) տեղի ունեցած լեզվակռիվը։
«Ոչ, չեմ կարող հայտնել, թե ինչ է ասվել. բայց մենք արդեն խոսել ենք այդ մասին հանդերձարանում։ Ամեն ինչ ավարտված է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Անգլիայի առաջնության 35 տուրից հետո «Լիվերպուլը» վաստակել է 75 միավոր և այժմ զբաղեցնում է 3-րդ տեղը՝ առաջատար «Արսենալին» զիջելով երկու միավորով, սակայն «զինագործները» մեկ հանդիպում պակաս են անցկացրել։ Հաջորդ տուրում մերսիսայդցիները կխաղան «Տոտենհեմի» հետ։ Խաղը կկայանա մայիսի 5-ին և կմեկնարկի ժամը 19:30-ին: