Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է թիմի հարձակվող Դուշան Վլահովիչի հավակնությունների մասին իր կարծիքով։
«Դուշանը ցանկանում է նվաճել «Ոսկե գնդակը», սա միանգամայն նորմալ է ֆուտբոլիստի համար։
Մեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի ավելիին։ Տրանսֆերից հետո Վլահովիչը լրջորեն առաջադիմել է։ Ես ուրախ եմ նրա համար»,- մեջբերում է մասնագետին Football-Italia-ն։
Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։