Ռուսաստանի ազգային հավաքականը բացակայում է Եվրոպայի 2028 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանության մասնակից թիմերի ցանկից։ ՈւԵՖԱ-ն պարզաբանել է ռուսական ընտրանու շուրջ ստեղծված իրավիճակը․ կազմակերպության պատասխանը ներկայացնում է Sport24-ը։
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հղում է կատարել կազմակերպության գործադիր կոմիտեի՝ 2022 թվականի փետրվարի վերջին ընդունած որոշմանը, որով պատժամիջոցներ էին սահմանվել Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) նկատմամբ։ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիայում հասկացրել են, որ ռուսական թիմերը պաշտոնական մրցաշարեր կվերադառնան Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորումից հետո։
«Երկու կազմակերպությունների (ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի) նախագահները հույս ունեն, որ Ուկրաինայում իրավիճակը հնարավորինս սեղմ ժամկետներում զգալիորեն կբարելավվի, որպեսզի ֆուտբոլը կրկին դառնա մարդկանց միջև միասնության և խաղաղության գործիք»,- նշված է ՈՒԵՖԱ-ի պատասխանում։
Հավելենք, որ Եվրո-2028-ի որակավորման փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 6-ին։



























































