Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին չի բացառում կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն շարունակում է պաշտպանության գիծն ուժեղացնելու գլխավոր թեկնածուներից մեկը համարել իտալացի ֆուտբոլիստին։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ հնարավոր տրանսֆերի արժեքը կարող է կազմել շուրջ 40 միլիոն եվրո։
Հավելենք, որ 27-ամյա պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը։ Ընթացիկ՝ 2026/27 մրցաշրջանում Բաստոնին իտալական Սերիա Ա-ում և Չեմպիոնների լիգայում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։






















































