«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի մայրը՝ Սելիա Մարիա Կուչիտինին, իտալական «Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասին ասել է, որ հենց նրան է համարում իր որդու իրավահաջորդը Արգենտինայի ազգային հավաքականում։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնում է All About Argentina-ն՝ հղում անելով Radio La Red-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պասը մեծ հուզմունք է ապրել՝ լսելով Սելիայի խոսքերը։
Հիշեցնենք, որ 39-ամյա Մեսսին ազգային ընտրանու կազմում իր հրաժեշտի հանդիպումն անցկացրել է հոկտեմբերի 7-ին՝ Բենինի դեմ խաղում (3:0), որտեղ դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ 22-ամյա Նիկո Պասը ծնվել է Կանարյան կղզիներում և իրավունք ուներ հանդես գալու Իսպանիայի հավաքականում, սակայն նախընտրել է ներկայացնել Արգենտինան՝ նախկինում խաղալով նաև երկրի Մ-20 և Մ-23 տարեկանների հավաքականներում։
Արգենտինայի գլխավոր թիմում նա նորամուտը նշել է 2024 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ԱԱ-2026-ի որակավորման փուլի Բոլիվիայի դեմ մրցավեճում (6-0), որտեղ գոլային փոխանցում է կատարել հեթ-տրիկի հեղինակ դարձած Մեսսիին։























































