Այսօր՝ ապրիլի 27-ին, կկայանա Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի հանդիպումը, որում կհանդիպեն «Յուվենտուսն» ու «Միլանը»։ Խաղը կկայանա Թուրինի «Ալիանց-Յուվենտուս» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:
Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով՝
«Յուվենտուս». Շչեսնի, Դանիլո, Բրեմեր, Գատի, Կամբիասո, Լոկատելի, Ռաբիո, Կոստիչ, Վեա, Յիլդիզ, Վլահովիչ։
«Միլան». Մենյան, Ֆլորենցի, Գաբբիա, Տշաու, Ադլի, Ռեյնդերս, Լոֆտուս-Չիկ, Մուսա, Պուլիշիչ, Լեաու, Ժիրու:
Իտալիայի առաջնության 33 տուրից հետո «Յուվենտուսն» ունի 64 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը։ «Միլանը» Ա Սերիայի 33 տուրերում վաստակել է 69 միավոր և այժմ երկրորդ տեղում է։