«Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի եզրափակչի մասնակից, աշխարհի 7-րդ ռակետ, հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը անհաջող է մեկնարկել Մադրիդում (Իսպանիա) ընթացող Masters շարքի մրցաշարում։
Երկրորդ շրջանի խաղում Ցիցիպասը 4:6, 4:6 հաշվով պարտվեց աշխարհի 118-րդ ռակետ, Բրազիլիայի ներկայացուցիչ Տիագո Մոնտեյրոյին։
Ցիցիպասի հանդիպումը Մոնտեյրոյի հետ տևել է 1 ժամ 37 րոպե։
Մոնտեյրոյի հաջորդ մրցակիցը Մադրիդում կլինի Իրժի Լեգեցկա (Չեխիա, 30) և Համադ Մեջեդովիչ (Սերբիա) հանդիպման հաղթողը: