«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անիելին ակնարկել է, որ ակումբը չի ընդունի Սկուդետոն, եթե մրցաշրջանը ավարտվի ժամանակից շուտ, և եթե թիմերի վերջնական դիրքերը կհիմնավորվեն ըստ մրցաշարայի աղյուսակի ներկայիս դիրքի: Այդ մասին հայտնում է Football-italia-ն։
Անիելին իր Twitter-ում հավանել է այն հաղորդագրությունը, որում գրված է եղել, որ լավ կլինի հրաժարվել գավաթից, եթե հնարավորություն չլինի մրցաշրջանը խաղալ մինչև վերջ:
Ներկա պահին թուրինյան ակումբը գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։