Իտալական «Ատալանտայի» արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գոմեսը խոսել է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի մասին, հաղորդում է Football Italia-ն:
«Լաուտարոն հրաշալի մարզավիճակում է: Նրա մոտ ամեն ինչ ստացվում է:
Ես խոսել եմ մեր թիմի պաշտպանների հետ և նրանք բոլորն էլ ասում են, որ Լաուտարոն շատ տհաճ հարձակվող է: Տուգանային հրապարակում նա պարզապես անկասելի է:
Համոզված եմ` նա դեռ շատ օգուտ կբերի Արգենտինայի հավաքականին»,-հայտարարել է Մարտինեսը:
Հիշեցնեք, որ Մարտինեսի ծառայություններով հետաքրքրվում է կատալոնական «Բարսելոնան»: