3.09.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Կարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Խավիեր Տեբաս

    Սերիա Ա. Հայտնի են 2025/26 մրցաշրջանի լավագույն մարզիչը, ֆուտբոլիստն ու ակումբը

    Հայտնի է, թե որ կիսապաշտպանին էր Մոուրինյուն ցանկանում տեսնել Ռեալում

    Մեսսիից հետո ևս մեկ առաջատար մոտ է Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելուն

    Նրանք ինձ նվաստացրեցին և վիրավորեցին. Օբամեյանգը կարևոր հայտարարությամբ է հանդես եկել

    Ռեալում բարկացած են․ ակումբը կարգապահական վարույթ է հարուցել խաղացողներից մեկի նկատմամբ

    Նրա գալուց հետո Ռեալը ավելի ուժեղ է դարձել․ Լևանդովսկի

    Բարսելոնան հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

        🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

        🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Կարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Խավիեր Տեբաս

            Սերիա Ա. Հայտնի են 2025/26 մրցաշրջանի լավագույն մարզիչը, ֆուտբոլիստն ու ակումբը

            Հայտնի է, թե որ կիսապաշտպանին էր Մոուրինյուն ցանկանում տեսնել Ռեալում

            Մեսսիից հետո ևս մեկ առաջատար մոտ է Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելուն

            Նրանք ինձ նվաստացրեցին և վիրավորեցին. Օբամեյանգը կարևոր հայտարարությամբ է հանդես եկել

            Ռեալում բարկացած են․ ակումբը կարգապահական վարույթ է հարուցել խաղացողներից մեկի նկատմամբ

            Նրա գալուց հետո Ռեալը ավելի ուժեղ է դարձել․ Լևանդովսկի

            Բարսելոնան հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

                🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

                🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Ռոնալդոն ունի ընդամենը 1 չեմպիոնություն. ArmSport-ը գնացել է զարմանալի փաստի հետքերով

                  ArmSport-ի դիտակետում, ԱԱ, Անգլիա, Թոփ, Իսպանիա, Իտալիա, Հեղինակային, Միջազգային ֆուտբոլ, Չեմպիոնների լիգա, ՖՈՒՏԲՈԼ
                  03.04.24 / 13:48
                  0

                  2003 թվականի ամռանը եվրոպական տրանսֆերային շուկայում լուրջ իրարանցում էր։ Թոփ թիմերը աջ ու ձախ գումարներ էին վատնում՝ «Բարսան» բերեց Ռոնալդինյոյին, «Ռեալը»՝ Բեքհեմին։ «Մանչեսթեր Յունայթեդում» ինչ-որ ժամանակ «7» համարի մարզաշապիկը ազատ էր։ Բայց Սըր Ալեքս Ֆերգյուսոնը գիտեր՝ այն ում է բաժին հասնելու։ 18-ամյա պորտուգալացի Ռոնալդոյի մուտքը խաղադաշտ մեծ քննարկումների առիթ դարձավ։ «Տեսա՞ք՝ Ռոնալդոն գնացել է «Յունայթեդ», տղե’րք։ Բայց սա ուրիշ Ռոնալդո է, պորտուգալացի է», — ասում էին բակում ֆուտբոլ խաղացող երեխաները։

                  Մասնագետները տարակուսանքի մեջ էին՝ այդ ինչ ինքնավստահություն պետք է ունենա ֆուտբոլիստը, որ գնա «Յունայթեդ», վերցնի «7» համարը և խաղա մի ազգանունով, որը տարիների ընթացքում դարձել էր «ֆուտբոլ» բառի հոմանիշը։ Անցան տարիներ, ու հիմա երկու Ռոնալդոներին (իրականում մյուսին արդեն սկսեցին ճանաչել որպես ՌոնալդՈՒ) տարբերելու համար օգտագործում են օգնող անուններ։ Հայերենում այդ խնդիրը չկա, իսկ, օրինակ, անգլերենում երկուսի ազգանունն էլ արտասանվում է «Ռոնալդո», ու պետք է կոնկրետացնել՝ «որ մեկը»։ Բրազիլացու մասին խոսելիս օգտագործվում է մի տերմին՝ «Ֆենոմենը»։

                  Պատկերացրեք, թե ինչ հսկա արժեք պետք է ունենա հարձակվողը, որ շարունակի ցայսօր համարվել «ֆենոմեն»՝ CR7-ի խաղալու տարիներին: Իսկ բրազիլացին այդպիսինն էր։ Եվ չնայած դրան, նա ակումբային մակարդակում մեղմ ասած անհաջողակի համբավ ունի։ 17-ամյա կարիերայի ընթացքում Ռոնալդոն նվաճել է ընդամենը մեկ (մեկ, Կա’ռլ) չեմպիոնություն։ Նա ոչ միայն Չեմպիոնների լիգայի գավաթ չի նվաճել, նույնիսկ եզրափակիչ էլ չի հասել։ Խորը շունչ քաշենք ու սուզվենք հիասթափությունների տարեգրության ծովը։ Խորհրդանշական է, որ Ռոնալդոյի անհաջողություններում մեծ դեր ունի ապրիլ ամիսը։

                   

                  Նիդերլանդներ 

                  Ռոնալդոն պրոֆեսիոնալ կարիերայի հենց առաջին օրվանից զարմացրեց բոլորին։ Կարիերայի առաջին խաղերից մեկում բրազիլացին ներքին առաջնությունում դարձավ պենտա-տրիկի հեղինակ։ Հասկանալի էր, որ «Կրուզեյրոյում» նա երկար չէր մնալու։ Նրա խաղին հետևելու համար Նիդերլանդներից Բրազիլիա էր մեկնել ՊՍՎ-ի մարզիչ Էրնի Բրանդսը։ Մոտ մեկ ամիս շարունակ նա հետևել է Ռոնալդոյի խաղին։ Վերջնական եզրակացությունից պարզ էր դառնում՝ աշխարհը շուտով ունենալու է ֆուտբոլի նոր արքա. «Ես չէի հավատում իմ աչքերին: Նա հզոր էր, ագրեսիվ և աներևակայելի վտանգավոր գիշատիչ, ուներ հստակ դրված հարված և աչք ծակող գոլային բնազդ: Նա այլմոլորակային է: Մի պահ կարծում էի՝ տարիքի հարցում ինձ ստում են. 16 տարեկանում անհնար է այդպես խաղալ», — ասել է ապշահար մարզիչը։

                  Առաջին պրոֆեսիոնալ մրցաշրջանից հետո Ռոնալդոն հրավեր ստացավ Բրազիլիայի ազգային հավաքական, մեկնեց ԱՄՆ ու, թեպետ խաղադաշտում ոչ մի րոպե չանցկացրեց, սակայն դարձավ աշխարհի չեմպիոն։ Դա 1994 թվականն էր։ Ռոնալդոյի վրա աչք էին դրել արդեն «Միլանն» ու «Յուվենտուսը», սակայն բրազիլացին նպատակ չուներ հենց սկզբից գլուխը մտցնել «հրեշների երախը»՝ ի դեմս Եվրոպայի թոփ թիմերի ու առաջնությունների։ Նա ցանկանում էր քայլ առ քայլ հասնել դրան։ Այն տարիներին Նիդերլանդների առաջնությունը ևս մրցունակ էր՝ մանավանդ, Եվրոպայում։ Նրան շատ էր ցանկանում իր թիմում տեսնել «Այաքսի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը, սակայն դեռևս Մունդիալի ընթացքում Ռոնալդոն ընկերացել է Ռոմարիոյի հետ, որն այդ տարիներին խաղում էր ՊՍՎ-ում։ Հենց փոքրամարմին հարձակվողն էլ նրան համոզել է տեղափոխվել Էյնդհովեն։

                  «Ռոմարիոն ասաց, որ ՊՍՎ-ն Եվրոպայի ամենապրոֆեսիոնալ և կազմակերպված ակումբներից մեկն է։ Նա ասաց, որ այնտեղ ավելի հեշտ կլինի հարմարվել Եվրոպային։ Կարծում եմ, որ նա ճիշտ է», — ժամանակին ասել է Ռոնալդոն։

                  Բրազիլացու տեղափոխությունը ՊՍՎ վան Գալը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Մենք էլ Կլյույվերտ ունենք»։ Իրականում «երկաթյա կակաչը» ճիշտ էր։ Ռոնալդոն թեպետ փայլեց արդյունավետությամբ (34 գոլ 35 խաղում), սակայն ներքին առաջնությունում թիմը գրավեց միայն երրորդ տեղը, իսկ «Այաքսը» ոչ միայն չեմպիոն դարձավ, այլև Ամստերդամ բերեց եվրոպական «ականջավոր գավաթը»։

                  1995/96 մրցաշրջանը ՊՍՎ-ն 8 տուրում 19 միավորով սկսեց։ Ռոնալդոն 6 գոլ խփեց, բայց հոկտեմբերին հանկարծակի ստոպ եղավ՝ ցավ զգալով երկու ծնկների հատվածում։ Նա վերադարձավ «Այաքսի» հետ սկզբունքային խաղին, նույնիսկ գոլ խփեց 32-րդ րոպեին, սակայն, միևնույնն է, դա թիմին չօգնեց հաղթել։ Առանց Ռոնալդոյի` թիմը սկսեց թույլ խաղալ, և դեկտեմբերին միավորների տարբերությունը հասել էր 8 միավորի։

                  Այդ հանդիպումը Ռոնալդոյի համար վերջինն էր առաջնությունում հաջորդ 5 ամիսների ընթացքում։ Նրա ծնկները այտուցվեցին, բժիշկները հայտնաբերեցին հազվագյուտ Օսգուդ-Շլատերի հիվանդություն, որն իրականում զարգանում է դեռևս դեռահասության տարիքից սկսած՝ ակտիվ սպորտով զբաղվող դեռահասների մոտ։ Ռոնալդոն վերադարձավ, սակայն արդեն ուշ էր. ՊՍՎ-ն այդպես էլ չհասավ «Այաքսի» հետևից ու չեմպիոն չդարձավ։

                   

                  Իսպանիա. VOL 1

                  Բարսան դարձավ մոլորակի լավագույն «9» համարի առաջին թոփ-ակումբը: Իսկ հիմա պատկերացրեք՝ ովքեր էին խաղում ու աշխատում նրա հետ։ Ստոիչկովը խաղում էր ձախից, Ֆիգուն՝ աջից։ Բլանը փակում էր թիկունքը, իսկ Պեպը՝ ոսկերչական փոխանցումներ էր կատարում կենտրոնում։ Բոբի Ռոբսոնը ղեկավարում էր պահեստայինների նստարանից, Մոուրինյոն թարգմանում էր։ Նման կոմբինացիայով կատալոնացիները հույս ունեին վերադառնալ եվրոպական ֆուտբոլի էլիտա՝ Կապելոյի անողոք «Միլանից» 1994-ի ՉԼ եզրափակիչում ապտակ ստանալուց հետո։ Չեմպիոնությունն առաջնահերթություն էր, Ռոնալդոն՝  մրցակցային հաղթաթուղթը։ «Կոմպոստելայի» դարպասը խփած նրա գոլը շատերը համարում են լավագույնը։

                  Ինչպես Նիդերլանդներում, այստեղ էլ Ռոնալդոն սկսեց հրեշի վիճակագրությամբ․ 2+1՝ Սուպերգավաթի մեկնարկային խաղում, 8 գոլային գործողություն՝ առաջին 5 խաղերում, 17+5՝ երեք ամսում։ Բայց նոյեմբերին Ռոնալդոն նորից «փչացավ»։ Սկզբում անհետացան անհատական անցումները, հետո արագացումները, վերջում էլ կորան գոլերը, ինչի պատճառով «Բարսան» նահանջեց երկրորդ տեղ։

                  Պարզվում է՝ մի քանի օրը մեկ (ավելի ստույգ՝ 9 թռիչք 1,5 ամսում) հարձակվողը բառի ամենաուղիղ իմաստով լքել է թիմը և թռել Բրազիլիա՝ պարելու և ուրախանալու՝ մեկ-երկու օրով զրկվելով խաղային տոնուսից​​: Անհատական ​​ռեժիմը վատ ազդեցություն ունեցավ։ Վերադարձից հետո տպավորություն էր, որ Ռոնալդոն բարձով է խաղում ու դեռ չի արթնացել։ Հունվարին ամեն ինչ, կարծես, կարգավորվեց։ Ռոնալդոն 6 խաղում 6 գոլ խփեց, դուրս թողեց «Ռեալին» Իսպանիայի գավաթից, սակայն գործը շարունակելու և ավարտելու փոխարեն անմիջապես մեկնեց Բրազիլիա՝ կարնավալի։ Դա հասկանալի չեղավ նույնիսկ թիմի մյուս բրազիլացիներին։ Գավաթային խաղը շաբաթվա մեջտեղում էր, առջևում «Էսպանյոլի» հետ դերբին էր։ Ռոնալդոն թեպետ խաղին հասավ, բայց դաշտում հազիվ էր իրար գալիս. «Բարսան» նորից պարտվեց։

                  Բարեբախտաբար, գարնանը մեծ տոներ Բրազիլիայում չեղան։ «Բարսա»ն հաղթեց Գավաթակիրների գավաթի և Իսպանիայի գավաթի խաղարկություններում։ Ռոնալդոն առաջնության 12 խաղում խփեց 13 գոլ։ «Բլաուգրանան» հասավ «Ռեալին»: Առաջնության ավարտին մնացել էր երեք տուր, բայց ինչպես ասում են՝ «հեփի էնդ» չեղավ. Ռոնալդոն միացավ հավաքականին, Բարսան անմիջապես պարտվեց «Էրկուլեսին», մադրիդցիները հաղթեցին ու հեշտությամբ նվաճեցին տիտղոսը։

                   

                  Իտալիա

                  Մրցաշրջանի ավարտից հետո, 1997-ին «Բարսելոնան» Ռոնալդոյին առաջարկեց նոր ու թարմացված պայմանագիր մինչև կարիերայի ավարտը։ Բրազիլացին տվեց իր համաձայնությունը, բայց ի վերջո տեղափոխվեց «Ինտեր» (սա առանձին պատմություն է)։ Ապենինյան թերակղզում անհատ վարպետներին, որոնք տեխնիկապես լավ էին զարգացած, մրցակից պաշտպանները «չէին սիրում» և ամեն հարմար առիթի տեղավորում էին խոտածածկին։ Ռոնալդոն բացառություն չէր. Մալդինին ու Նեստան առանձնահատուկ ոչինչ չէին անում, զուտ տարածություն չէին տալիս բրազիլացի հանճարին։ «Նկուղային» թիմերի պաշտպանները ավելի կոշտ էին գրոհում Ռոնալդոյին ու շատ հաճախ վնասվածքներ էին հասցնում։

                  Ու չնայած այս ամենին՝ «Ֆենոմենը» ֆենոմենալ էր նաև Իտալիայում։ Նրա օգտակար գործողության գործակիցը կազմում էր արդյունավետ գործողություն ամեն 131 րոպեն մեկ։ Միայն 6 սուպերհարձակվող էր կարողանում գործել ավելի սուր։ Այդ ցանկը գլխավորում էր Ալեսանդրո Դել Պիերոն։ Ռոնալդոն եթե գոլ չէր էլ խփում, առնվազն մասնացկում էր գոլային գրոհներին, «Ինտերը» գրեթե ամեն խաղում առնվազն 2 գոլ էր խփում։ Այս ցուցանիշով «Ինտերը» հանգիստ չեմպիոն կդառնար, բայց կար թիմ, որը դեմ էր այդ պլաններին՝ «Յուվեն»։ «Ոսկե խաղը» նշանակված էր ապրիլի 26-ին։ Դիմակայության հաղթողը գրեթե ապահովում էր Սկուդետտոն, քանի որ առջևում լուրջ մրցակից չկար։ Ի վերջո, «Ինտերը» պարտվեց 0-1 հաշվով։ Դել Պիերոն խփեց վճռորոշ գոլը, իսկ Յուլիանոյի ու Ռոնալդոյի պայքարը մինչև այսօր քննարկման առիթ է դարձել՝ կար 11 մետրանոց, թե ոչ։ Երևի թե «որն է եղել առաջինը՝ հավը, թե ձուն» հարցն ավելի շուտ պատասխան կստանա, քան 1998 թվականի ապրիլի 26-ին տեղի ունեցած սկանդալային դրվագը։

                  Չեմպիոն դառնալու հաջորդ շանսը Ռոնալդոն ստացավ միայն 2002 թվականին։ Այդ ընթացքում «Մեծատամը» «Լացիոյի» հետ գավաթային ու ոչինչ չորոշող խաղում 2000 թվականի ապրիլի 6-ին հասցրեց ստանալ իր «լեգենդար» վնասվածքը, ինչի պատճառով բաց թողեց մոտ 2 տարի։ 2001/2002 մրցաշրջանի մեծամասնությունը Ռոնալդոն բաց թողեց։

                  Երբ եկավ վերադարձի պահը, «Ինտերը» գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, նույնիսկ «Բրեշիայի» հետ տնային խաղում Ռոնալդոն դարձավ հաղթական դուբլի հեղինակ։ Բայց նրա վերադարձը համընկավ վերջին տուրերում «Ինտերի» կողմից միավորներ կորցնելու հետ։ Վերջին՝ 34-րդ տուրից առաջ «Ինտերը» 1 միավորով գերազացում էր «Յուվենտուսին», 2 միավորով՝ «Ռոմային»։ Մնում էր մրցակցի հարկի տակ հաղթել քարուքանդ եղած «Լացիոյին»։ Բայց զարմանահրաշ կերպով «Արծիվները» 4-2 հաշվով պարտության մատնեցին «Ինտերին»։ «Յուվեն» ու «Ռոման» նման շռայլ նվերից օգտվեցին, ինչը նշանակում էր, որ «Ինտերը» ոչ միայն վերջին տուրում զիջեց չեմպիոնությունը, այլև նահանջեց երրորդ հորիզոնական։

                   

                  Իսպանիա VOL 2.0

                  «Ինտերում» ֆիասկոյից հետո կայացավ ֆուտբոլի պատմության ամենասպասված տրանսֆերը. Ռոնալդոն տեղափոխվեց «Ռեալ»։ Մադրիդյան առաջին մրցաշրջանը դարձավ ամենահաջողը նրա ակումբային կարիերայում. «Ֆենոմենը» նվաճեց կարիերայի առաջին և վերջին չեմպիոնությունը։ Երկնակամարում էր նաև Չեմպիոնների լիգայի առաջին եզրափակիչը։ «Ռեալը» հաղթեց «Յուվեին» կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը, բրազիլացին նույնիսկ գոլ խփեց, բայց կորցրեց առավելությունը պատասխան խաղի ընդամենը մեկ խաղակեսում՝ Դել Պիերոյի գոլն ու գոլային փոխանցումը, Նեդվեդի շքեղ գոլը Ռոնալդոյին նորից թողեցին առանց «ականջավոր» գավաթի։ 2003/04 մրցաշրջանում «Ռեալը» մոտ էր հաջողությունը կրկնելուն։ Գարնանը «Վալենսիայի» նկատմամբ առավելությունն աճել էր 8 միավորի, Ռոնալդոն 27 խաղում խփել էր 24 գոլ։ Ոչ ոք չէր կասկածում, որ «Գալակտիկոսը» երկրորդ անընդմեջ չեմպիոնությունը կվերցնի: Ապրիլից «Ռեալը» դուրս էր գալիս խաղադաշտ, բայց մարզաշապիկ կրող ֆուտբոլիստները, կարծես, իրենց AliExpress-ի տարբերակները լինեին՝ նույն դեմքերով, բայց բոլորովին այլ որակներով։ Մադրիդցիները պարտվեցին 8 հանդիպումներից 6-ում: Նրանց շրջանցեցին «Վալենսիան», «Դեպորտիվոն» և «Բարսելոնան»։

                  Անհաջողության գլխավոր մեղավոր «հանեցին» ծանրացած Ռոնալդոյին՝ վերջին 2 ամիսների ընթացքում նա նույնիսկ 1 գոլ չխփեց։ Բայց իրական մեղավորը խաղերին հետևում էր VIP տուփից։ Մրցաշրջանի մեկնարկից առաջ Ֆլո Պերեսը վաճառեց Կլոդ Մակելելեին՝ դատարկելով հենակետային գոտին և թիմից հանեց Մորիենտեսին՝ բրազիլացուն թողնելով առանց որակյալ փոխարինողի։ «Ռեալը» դարձավ «Ֆենոմենի» վերջին թիմը, որի կազմում նա կարող էր հավակնել ոսկե մեդալների։

                  Ռոնալդոն 14 մրցաշրջան է անցկացրել «Ռեալում», «Ինտերում», «Միլանում», «Բարսայում» և «ՊՍՎ»-ում և միայն մեկ անգամ է չեմպիոն դարձել: Վերադառնալով տուն՝ նա հաղթեց մարզային առաջնությունը և միայն 3 միավոր չբավարարեց «Կորինտիանսի» հետ մեծ առաջնությունը հաղթելու համար։ Բայց սա ցույց է տալիս մի բան. Անգամ «Ֆենոմեն» լինելը չի երաշխավորում տիտղոսներ։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #ա-սերիա#ժոզե-մոուրինյո#ինտեր#լա-լիգա#միլան#յուվենտուս#պեպ-գվարդիոլա#ռեալ-մադրիդ#ռոնալդոՌոմարիո
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  📷 Ռաֆայել Լեաուն բարեհաջող բուժզննում է անցել նոր ակումբում

                  30.08.26

                  🎥 Ջնջիր համարս. Զլատանն ու Գվարդիոլան՝ Հալանդի անսպասելի կերպարանափոխության մասին

                  23.08.26

                  Ես ամուսնալուծվել եմ մոլորակի ամենագեղեցիկ կնոջից․ Ինչպես է Գվարդիոլան մոտիվացրել իր ֆուտբոլիստներին

                  18.08.26

                  Նա կարիերայիս ամենաբարդ մրցակիցն է եղել. Ռոմարիո

                  01.08.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Կարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Խավիեր Տեբաս

                  16:11 / 03.09.26

                  Սերիա Ա. Հայտնի են 2025/26 մրցաշրջանի լավագույն մարզիչը, ֆուտբոլիստն ու ակումբը

                  15:17 / 03.09.26

                  Հայտնի է, թե որ կիսապաշտպանին էր Մոուրինյուն ցանկանում տեսնել Ռեալում

                  14:13 / 03.09.26

                  Արման Ծառուկյանը նշել է այն կանոնը, որը կցանկանար փոխել UFC-ում

                  13:15 / 03.09.26

                  Մեսսիից հետո ևս մեկ առաջատար մոտ է Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելուն

                  12:16 / 03.09.26

                  Նրանք ինձ նվաստացրեցին և վիրավորեցին. Օբամեյանգը կարևոր հայտարարությամբ է հանդես եկել

                  11:13 / 03.09.26

                  Ռեալում բարկացած են․ ակումբը կարգապահական վարույթ է հարուցել խաղացողներից մեկի նկատմամբ

                  10:10 / 03.09.26

                  Նրա գալուց հետո Ռեալը ավելի ուժեղ է դարձել․ Լևանդովսկի

                  00:38 / 03.09.26

                  Բարսելոնան հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները

                  00:10 / 03.09.26

                  Հայտնի է, թե Արգենտինայի հավաքականում ով կժառանգի 10 համարի մարզաշապիկը Մեսսիից հետո

                  23:40 / 02.09.26

                  Հունաստանի գավաթ. Օլիմպիակոսը ջախջախիչ հաղթանակ տարավ, Թիկնիզյանը մասնակցեց խաղին

                  23:13 / 02.09.26

                  Սուպերհամակարգիչը նշել է Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի հաղթողի գլխավոր հավակնորդներին

                  22:45 / 02.09.26

                  Հայտնի է, թե Ռեալի որ նախկին ֆուտբոլիստ է ակումբին խորհուրդ տվել չգնել Ռոդրիին

                  22:15 / 02.09.26

                  Հայտնի են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաշատ գումար ծախսած ակումբները

                  21:45 / 02.09.26

                  Ռեալ Սոսյեդադում արձագանքել են Զախարյանի՝ ՌՊԼ հնարավոր վերադարձի մասին լուրերին

                  21:15 / 02.09.26

                  Le Parisien․ Ֆրանսիայում կանխվել է Կիլիան Մբապեի առևանգումը

                  20:40 / 02.09.26

                  Նա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Լուիս դե լա Ֆուենտե

                  20:15 / 02.09.26

                  Լա Լիգայի և ԱՊԼ-ի 2026թ․ ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր գործարքները

                  19:22 / 02.09.26

                  2,2 միլիարդ եվրոյի բաշխում․ ինչ դիրքեր ունեն հայկական ակումբներն ՈւԵՖԱ-ի ֆինանսական աղյուսակում

                  18:18 / 02.09.26

                  Սպերցյանի ակումբը ծախսում է, Ռոնալդուինը՝ խեղդվում պարտքերի մեջ. ինչու՞ է Սաուդյան Արաբիան փոխել ֆուտբոլային կանոնները

                  17:29 / 02.09.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Չեմպիոնների Լիգա․ Լիգայի փուլի վիճակահանության արդյունքները

                  20:50 / 27,08,26

                  Կարդալ ավելին

                  ՉԼ․ Որքան գումար վաստակեց Ցելյեն և ինչ ֆինանսական հնարավորությունից զրկվեց Արարատ-Արմենիան

                  14:11 / 12,08,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Միջազգային ֆուտբոլ

                  Մարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդում

                  0:28 / 24.08.26

                  Կարդալ ավելին

                  Սա, հավանաբար, իմ վերջին տարին է ֆուտբոլում․ Ռոնալդու

                  20:05 / 16.08.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.