Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում Հայաստանի հավաքականն այսօր՝ հունիսի 20-ին, նվաճել է երկու մեդալ։
Նժույգի վարժությունում ոսկե մեդալ է նվաճել Մամիկոն Խաչատրյանը, իսկ ազատ վարժություններում բրոնզե մեդալակիր է դարձել Արմեն Պետրոսյանը։