Հունիսի 2-4-ը Երևանի անցկացվել է սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը:
Մրցաշարին մասնակցել են 9 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Իրանի, Լեհաստանի, Չեխիայի, Նորվեգիայի, Էստոնիայի և Բելառուսիայի թվով 170 մարզիկներ:
Հաղթողները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով: Տասը երկրների ըմբիշների պայքարում առավել հաջող հանդես են եկել հենց հայ ըմբիշները: Հաղթող են ճանաչվել Մանվել Խաչատրյանը / 55 կգ /, Հրաչյա Պողոսյանը / 60 կգ /, Դավիթ Ջոթյանը / 63 կգ /, Սլավիկ Գալստյանը / 67 կգ /, Գոռ Խաչատրյանը / 72 կգ /, մոլդովացի Ալեքսանդրին Գուտուն / 77 կգ /, իրանցի Աբոլֆազլ Մոհմեդին / 82 կգ /, Վիգեն Նազարյանը / 87 կգ /, Հայկ Խլոյանը / 97 կգ / և Ռազմիկ Քուրդյանը / 130 կգ /:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է Բենուր Փաշայանի անվան 6-րդ միջազգային հուշամրցաշարի բոլոր արդյունքները՝
1.Մանվել Խաչատրյան (Հայաստան)
2.Տիգրան Մինասյան (Հայաստան)
3.Արմին Շամսիպուրհաջի (Իրան)
3. Պոյա Դադ Մարզ (Իրան)
1. Հրաչյա Պողոսյան (Հայաստան)
2. Գևորգ Ղարիբյան (Հայաստան)
3. Սուրեն Աղաջանյան (Հայաստան)
3. Սերգեյ Սիմոնյան (Հայաստան)
1. Դավիթ Ջոթյան (Հայաստան)
2. Արման Վարդանյան (Հայաստան)
3. Կորնելիու Ռուսու (Մոլդովա)
3. Մոհամմադ Ջավադ Աբուտալեբի Նավիդ (Իրան)
1. Սլավիկ Գալստյան (Հայաստան)
2. Հայկ Մելիքյան (Հայաստան)
3. Գիորգի Շոտաձե (Վրաստան)
3. Էրֆան Ջարկանի (Իրան)
1. Գոռ Խաչատրյան (Հայաստան)
2. Ահմադրեզա Մոհսեն Նեզադ (Իրան)
3. Շանթ Խաչատրյան (Հայաստան)
3. Աշոտ Խաչատրյան (Հայաստան)
1. Ալեքսանդրին Գուտու (Մոլդովա)
2. Արթուր Ամոյան (Հայաստան)
3. Աբոլֆազի Ասկարի (Իրան)
3. Հայսեյ Բենջամին (Նորվեգիա)
1. Աբոլֆազլ Մոհմեդի (Իրան)
2. Սեյեդ Ռեզա Ազարշաբ (Իրան)
3. Սամվել Գրիգորյան (Հայաստան)
3. Միհայիլ Բրադու (Մոլդովա)
1. Վիգեն Նազարյան (Հայաստան)
2. Էրիկ Տեր–Մաթևոսյան (Հայաստան)
3. Արկադիուշ Կուլինից (Լեհաստան)
3. Մուկուվու Էխավցե (Նորվեգիա)
1. Հայկ Խլոյան (Հայաստան)
2. Տոհիդ Մոհերբիպորաբդեհգահ (Իրան)
3. Ռիչարդ Կարցլսոն (Էստոնիա)
3. Ջեմսի Գոգսաձե (Վրաստան)
1. Ռազմիկ Քուրդյան (Հայաստան)
2. Արամայիս Հարությունյան (Հայաստան)
3. Ամիրհոսսեին Աբդեվալի (Իրան)
3. Մարվիկ Օսկար (Նորվեգիա)
ՀՀ հունահռոմեական ընբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի տեղեկացմամբ՝ թիմը հունիսի 8 – 21 –ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Դրան կհաջորդի Գերմանիայում հունիսի 22 –ին մեկնարկելիք բանակային մարզիկների աշխարհի առաջնությունը: