Միլանի «Ինտերը» պատրաստ է «Բարսելոնային» վաճառել հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային իրավունքները, սակայն ունի իր պայմանները:
Միլանում ցանկանում են հակադարձ ուղղությամբ ստանալ Ալենյայի, Տոդիբոյի և Արթուրի տրանսֆերները: Նախկինում կար տեղեկություն, որ «Ինտերը» ցանկանում է իր կազմում տեսնել Վիդալին, սակայն հիմա դիտարկում է Արթուրի տարբերակը:
«Ինտերը» նաև փնտրում է Լաուտարոյին փոխարինող: Արգենտինացուն հավանական փոխարիողների ցանկում են «Ատալանտայի» հարձակվող Դուվան Սապատան ու «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուն: