«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի ծառայություններով, հայտնում է Manchester Evening News-ը:
Աղբյուրի համաձայն՝ ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում պորտուգալացու նկատմամբ և ցանկանում է ձեռք բերել նրա տրանսֆերն արդեն հաջորդ ամառ։ Ֆուտբոլիստի նկատմամբ վերջերս հետաքրքրություն էր ցուցաբերում նաև «Չելսին» , ինչի մասին հաստատել են նաև միլանյան ակումբից։
Սեպտեմբերի սկզբին հաղորդվում էր, որ «Միլանը» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել 23-ամյա հարձակվողին։
Այս մրցաշրջանում Լեաուն 8 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։