ՊՍԺ-ի երկարամյա մարզիչ Լուիս Էնրիկեն փարիզյան թիմի միակ ներկայացուցիչն է, որը չի ներկայացել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի կազմակերպած հրաժեշտի ընթրիքին:Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացի մարզիչը ընթրիքի հաջորդ օրը երկու խաղացողների հեռացրել է մարզումից, այդ թվում՝ մեկնարկային կազմի մեկ խաղացողի, որի անունը չի նշվում: Երկու խաղացողների մոտ նկատելի են եղել երեկոյան խնջույքի հետևանքները:
Նախկինում մամուլը հաճախ էր գրում, որ մրցաշրջանի ընթացքում Մբապեն ու Էնրիկեն կոնֆլիկտ են ունեցել։
2024 թվականի ամռանը լրանում է 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, և, ըստ ԶԼՄ-ների, նա ազատ գործակալի կարգավիճակով կմիանա Մադրիդի «Ռեալին»՝ հինգ տարվա պայմանագիր կնքելով ակումբի հետ։ Հարձակվողը «Ռեալում» տարեկան կստանա 15 միլիոն եվրո՝ ավելի քիչ, քան նրան վճարում էին ՊՍԺ-ում: Այս դեպքում խաղացողն իրավունք ունի 150 միլիոն եվրոյի չափով բոնուս ստանալ:
Ֆուտբոլիստի տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի հունիսին:
Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Լիգա 1-ի արդյունքներով հարձակվողը 27 գոլով ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու։