Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրի շրջանակում «Ֆրայբուրգը» սեփական հարկի տակ ընդունեց «Շալկեին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով, չնայած «Ֆրայբուրգը» 64-րդ րոպեից մնացել էր 10 հոգով՝ թիմի առաջատար Սուզուկիի հեռացումից հետո։
Հանդիպման 10-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ էր մղել Էգեշտեյնը, իսկ 30-րդ րոպեին հյուրերը Կարամանի գոլի շնորհիվ հավասարեցրել էին հաշիվը։ 85-րդ րոպեին Ճապոնիայի հավաքականի հարձակվող և «Ֆրայբուրգի» նորեկ Կեյսուկե Գոտոն հաղթանակ պարգևեց իր թիմին՝ խփելով իր առաջին գոլը Բունդեսլիգայում։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Այս խաղից հետո «Ֆրայբուրգը» 13 իավորով, լրացուցիչ ցուցանիշներով, գլխավորեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ «Շալկեն» 5 միավորով 13-րդն է։
Մրցաշարային աղյուսակը


























































