Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 9-րդ տուրի շրջանակներում Երևանի «Նոան» 5:1 հաշվով վստահ հաղթանակ է տոնել առաջնության նորեկ «Սարդարապատի» նկատմամբ։
Երևանյան ակումբի կազմում աչքի են ընկել հինգ տարբեր ֆուտբոլիստներ. գոլերի հեղինակ են դարձել Մարիո Գոնսալեսը, Դավիդ Սուալեհեն, Վալենտին Կոստակեն, Մարին Յակոլիշը և Մարկո Լազետիչը։ Հանդիպման առանցքային խաղացողներից էր Էլդեր Ֆերեյրան, ով դարձել է երեք գոլային փոխանցման հեղինակ (ասիստների հեթ-տրիկ)։ «Սարդարապատի» հեղինակության միակ գնդակը 11-մետրանոց հարվածով իրացրել է Լևոն Պետրոսյանը:
Այս խաղից հետո «Նոան» շարունակում է գրանցել բացարձակ արդյունք՝ 9 խաղից վաստակելով 27 միավոր: Թիմն ամրապնդել է առաջատարի իր դիրքերը՝ 7 միավորով առաջ պոկվելով երկրորդ հորիզոնականում զբաղեցնող «Արարատ-Արմենիայից»: Չնայած պարտությանը, առաջնության նորեկ «Սարդարապատը» 12 միավորով պահպանում է 5-րդ տեղը մրցաշարային աղյուսակում:
Հաջորդ՝ 10-րդ տուրում «Սարդարապատը» «Ջունիոր սպորտ» մարզադաշտում ուժերը կչափի «Գանձասարի», իսկ «Նոան» կմրցի «Փյունիկի» հետ։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































