Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 9-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Հադիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեցին հյուրերը՝ Ասլանյանի գոլի շնորհիվ։ 33-րդ րոպին տանտերերը վերականգնեցին հավասարությունը, աչքի ընկավ ճապոնացի հարձակվող Իշիբաշին։ 80-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գոռ Լուլուկյանը՝ արդեն տանտերերին առաջ մղելով հաշվի մեջ։ 88-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հավասարությունը լուսատախտակին․ գոլն իր հաշվին գրանցեց Բակայոկոն։
Այս խաղից հետո «Ուրարտուն» 12 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում, «Արարատը» 10 միավորով 8-րդ տեղում է։
Հաջորդ՝ 10-րդ տուրում «Ուրարտուն» ուժերը կչափի «Վանի», իսկ «Արարատը» կմրցի «Շիրակի» հետ։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին


























































