Հարձակվող Հարի Քեյնը առաջիկա օրերին կերկարաձգի իր պայմանագիրը «Բավարիայի» հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Քեյնի հետ նոր պայմանագիր է կնքվելու, որը նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը։ Այս ամռանը անգլիացուն դիմել են Եվրոպայի մի շարք թոփ ակումբներ և Սաուդյան Արաբիայի ակումբները, սակայն նրա առաջնահերթությունը «Բավարիայում» կարիերան շարունակելն էր։
Հարի Քեյնը միացել է «Բավարիային» 2023 թվականի ամռանը։ Այդ ժամանակվանից ի վեր հարձակվողը մասնակցել է 155 հանդիպման, խփել 152 գոլ և կատարել 37 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Բավարիան» արտագնա խաղում ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտեց իր հանդիպումը «Աուգսբուրգի» հետ։




























































