Անգլիայի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ՝ «Էնֆիլդում», ընդունեց «Մանչեսթեր Սիթիին» ։
Առաջին խաղակեսում թիմերը չգտան մրցակիցների դարպասների բանալին։ Իսկ ահա երկրորդ խաղակեսում գոլային հրավառություն էր՝ մեկ թիմի դարպասում։
Նախ 62-րդ րոպեին տանտերերը մնացին 10 հոգով՝ Գրավենբերխի հեռացումից հետո։ Քիչ անց Հալանդը բացեց հանդիպման հաշիվը. Էրլինգը 5-րդ խաղում անընդմեջ գոլ է խփում ԱՊԼ-ում և արդեն 6 գնդակ ունի իր ակտիվում նույնքան խաղից հետո։ Եվս երեք րոպե անց աչքի ընկավ արդեն Դոկուն, իսկ 78-րդ րոպեին Ռայան Շերկին էլ ավելի խոշոր դարձրեց հյուրերի առավելությունը։ 3-0, և Էնցո Մարեսկայի թիմը շարունակում է տպավորիչ հաղթարշավն ԱՊԼ-ում։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Այս հանդիպումից հետո «Ման Սիթին» 18 միավորով միանձնյա գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ հարյուր տոկոսանոց արդյունքով (6 հանդիպու, 6 հաղթանակ)։ «Լիվերպուլը» 9 միավորով 9-րդ տեղում է։
Մրցաշարային աղյուսակը



























































