Ավարտվեց Իսպանիայի Լա Լիգայի 8-րդ տուրի «Բետիս»-«Օսասունա» խաղը։ Տանտերերը տոնեցին 5-2 հաշվով հաղթանակ։
«Բետիսի»կիսապաշտպան Իսկոն խփեց խաղի առաջին գոլը՝ 11-րդ րոպեին իրացնելով 11 մետրանոց հարվածը։ 31-րդ րոպեին հարձակվող Աբդե Էզսալզուլին կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ 48-րդ րոպեին պաշտպան Դիեգո Լյորենտեն խփեց իր թիմի երրորդ գոլը։ Երկու րոպե անց հարձակվող Անտե Բուդիմիրը կրճատեց հաշիվը, իսկ 56-րդ րոպեին Ռաուլ Գարսիան խփեց հյուրերի երկրորդ գոլը։ Իսկոն դուբլ գրանցեց 67-րդ րոպեին՝ հաշիցը դարձնելով 4-2։ 90+6-րդ րոպեին Խոսե Անտոնիո Մորանտեն հաշիվը դարձրեց 5-2։
Իսպանական լիգայում ութ խաղից հետո «Բետիսն» ունի 19 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Օսասունան» ունի ութ միավոր և զբաղեցնում է իններորդ տեղը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Մրցաշարային աղյուսակը

























































